Պուտինի որոշումից հետո. ինչպե՞ս պետք է դիրքավորվի Հայաստանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.05.2026 | 12:54
Ռուսական կողմն ԱԹՍ-ներով հարձակվել է ուկրաինական շրջանների վրա. զոհեր և վիրավորներ կան
13.05.2026 | 12:45
Ազատ Արշակյանը դատարանում հաղթել է Սամվել Կարապետյանին․ ինչ մանրամասներ են հայտնի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 12:34
Դիկ Ադվոկատը կդառնա աշխարհի առաջնությունում աշխատած ամենատարեց մարզիչը
13.05.2026 | 12:23
Գագիկ Ծառուկյանի փեսայից ու աղջկանից բռնագանձված գույքերը գրանցվել են պետության անունով․ Դատախազություն
13.05.2026 | 12:19
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թամանի նավահանգստի, Թեմրյուկում գործարանի և Յարոսլավլի արդյունաբերական օբյեկտի վրա
13.05.2026 | 12:10
Թուրքիայի հետ առևտուրը՝ նոր կանոններով // ԵՀ-ն հրապարակել է ՀՀ-ի հետ վիզայի ազատականացման զեկույցը․ ԼՈՒՐԵՐ
13.05.2026 | 12:03
ԱՄՆ-ում վաճառվել է Գագիկ Խաչատրյանի տունը և գումարի 70 տոկոսը ՀՀ-ին է փոխանցվելու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 11:55
NBA-ի բասկետբոլիստը մահացել է 29 տարեկանում
13.05.2026 | 11:43
ԼՀԿ-ի նախընտրական քարոզարշավը Գեղարքունիքում. ՈՒՂԻՂ
13.05.2026 | 11:41
Վաղուհասի զոհված ազատամարտիկների գերեզմանոցը դարձել է ադրբեջանական վանդալիզմի թիրախ
13.05.2026 | 11:34
«Բետիսը» 20 տարի անց կխաղա Չեմպիոնների լիգայում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 11:33
Մասյացոտնի թեմը հրապարակել է ծախսերի հաշվետվությունը և հերքել չարաշահումների մեղադրանքները
13.05.2026 | 11:25
«Հայաստան» դաշինքը պնդում է, որ ՔՊ-ն Թալինում վարչական ռեսուրս է չարաշահել
13.05.2026 | 11:16
Իրանը հինգ պայման է առաջադրել ԱՄՆ-ին՝ բանակցությունները վերսկսելու համար
13.05.2026 | 11:08
NYMEX․ Ոսկու գինը նվազել է
Բոլորը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախօրեին միջազգային հանրությանը մարտահրավեր նետեց՝ հայտարարելով, որ ճանաչում է Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը։ Factor TV-ի «Ուշադրության կենտրոնում» Պուտինի հայտարարություններից հետո աշխարհաքաղաքական զարգացումներն են։

Քննարկմանը մասնակիցներից «Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանի խոսքով՝ Պուտինը, չկարողանալով մեկ հարվածով, «բլից կրիգով» բոլոր հարցերը լուծել՝ բավարարվեց եղածով․ դե ֆակտո օկուպացված տարածքներն օրինականացրեց որպես իր «արբանյակներ», այնպես, ինչպես Աբխազիայի և Հարավային Օսիայի պարագայում։ Նրա կանխատեսմամբ՝ այնուամենայնիվ, Պուտինը չի գնա էսկալացիայի, որովհետև, հակառակ դեպքում, Բելառուսի «անշլուզը» չի ստացվի։

«Իսկ Պուտինն այս ամենի շորշոփի տակ նաև պետք է լուծի Բելառուսի հարցը, և քանի դեռ դեգրադացված կոլխոզնիկն այնտեղ է, Պուտինն արագացնելու է գործընթացները»,- ասաց նա։

Ըստ վերլուծաբան Արմեն Հովհաննիսյանի՝ արդեն ձևավորված է «պուտինյան դոկտրինը», ըստ որի՝ Խորհրդային Միության փլուզման հետևանքով ձևավորվել է մեկ սուվերեն պետություն և 14 սահմանափակ սուվերենությամբ ու սահմանափակ իրավունքներով պետություններ։

«Ռուսաստանը պատրաստ չէ ընդունել այդ երկրների սուվերենությունը՝ իրենց իրավունքներով, տարածքային ամբողջականությամբ և այլն։ Սա վերջնականորեն ամփոփվեց»,- նկատեց նա։

Խոսելով Ուկրաինայի շուրջ ստեղծված զարգացումների՝ մեր երկրի վրա հնարավոր ազդեցության մասին՝ Ռուբեն Մեհրաբյանը նշեց, որ Հայաստանն ակվարիումում չի ապրում, այլ տարբեր հաղորդակցվող խողովակներ ունեցող մի համակարգում է, որը կոչվում է միջազգային քաղաքականություն։

«Տարածաշրջանային անվտանգության, միջազգային, եվրոպական և եվրաատլանտյան անվտանգության անօտարելի մասն ենք։ Այո՛, այդ ամենը ներդաշնակեցնելու համար պետք է մոբիլիզացնենք մեր դիվանագիտական, ինտելեկտուալ, կամային ողջ ռեսուրսը։ Այսօր նաև ընտրության ժամանակ է, ընտրություն, որը կանխորոշելու է հայ ժողովրդի հետագա պատմական ընթացքը»,- նշեց նա։

Արմեն Հովհաննիսյանի կարծիքով էլ՝ Հայաստանը երբեք որևէ պարագայում չպետք է թույլ տա, որ խզվեն իր հարաբերությունները Արևմուտքի հետ։

«Ամեն ինչ անելու են, որ մեզ էլ Հյուսիսային Կորեա դարձնեն, և դարձնեն իրենց նման, անգամ իրենցից վատը։ Սակայն 30 տարի առաջ նրանց դա չհաջողվեց, հիմա էլ չի հաջողվի։ Այսինքն՝ կտրել պորտալարը ազատ աշխարհից որևէ դեպքում չի կարելի։ Սա այն դեպքն է, որ մենք ստանալու ենք թթվածին ապրելու համար»,- ասաց վերլուծաբանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հռիփսիմե Հովհաննիսյան