ՀԱՊԿ ուժերի ուղարկումը Դոնեցկ և Լուգանսկ բացառվում է․ Ղազախստանի ԱԳ նախարար

Լուրեր

29.07.2026 | 10:35
Անչափահասին հարկադիր աշխատանքի ենթարկելու գործն ուղարկվել է դատախազություն
29.07.2026 | 10:26
ԱՄՆ-ն հայտնել է Սաուդյան Արաբիայի հետ Իրաքում իրանամետ խմբերին հարվածելու մասին
29.07.2026 | 10:16
ԱՄՆ ֆոնդային շուկաները փակվել են խառը դինամիկայով․ Dow Jones-ը գերազանցել է 52 հազար կետը
29.07.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 29-ի դրությամբ
29.07.2026 | 09:45
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
29.07.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
29.07.2026 | 00:56
«Արարատ-Արմենիան» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 23:02
«Կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը»․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման արդյունքների մասին
28.07.2026 | 22:38
Հաղթանակի զբոսայգու գլխավոր մուտքի կամարն ու հարակից պատերը գեղարվեստական լուսավորություն կստանան
28.07.2026 | 22:15
Firebird AI ընկերության՝ Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարանն» օրեր անց կգործարկվի. ԲՏԱ նախարար
28.07.2026 | 21:49
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.07.2026 | 21:35
1 տրիլիոն դրամից ավելի ավանդներ, 800 մլրդ դրամ վարկեր․ Ամերիաբանկն ամփոփել է մանրածախ բանկինգի 2026-ի առաջին կիսամյակը
28.07.2026 | 21:23
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է ջոկերի հրամանատարներին և բանակային դիրքերի ավագներին
28.07.2026 | 21:11
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների շինծու գործով նիստում ավարտվել են ելույթները
28.07.2026 | 21:00
Պուտինը ճանաչեց Փաշինյանին լեգիտիմ այս զրույցով, վարչապետին դա էր պետք, պարզ է՝ ՌԴ-ն չի վերացնի պատժամիջոցները․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ուժերի ուղարկումն ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետություններ բացառվում է։ Այս մասին հայտարարել է Ղազախստանի ԱԳ նախարար Մուխտար Թլեուբերդին, գրում է «Իզվեստիան»։

«Ո՛չ, դա անհնար է, քանի որ ՀԱՊԿ կանոնադրությունը խստորեն սահմանափակում է ռազմական ու խաղաղարար ուժերի կիրառումը։ Նրանք կարող են օգտագործվել միայն ՀԱՊԿ տարածքում»,- ասել է Թլեուբերդին լրագրողների հետ զրույցում։

Ղազախ պաշտոնյայի խոսքով՝ ՄԱԿ-ն ունի իր խաղաղապահ ուժերը, հետևաբար՝ «այդ հարցը գործնական հարթության վրա չէ»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ն կարող է խաղաղապահ ուժեր ուղարկել Դոնբասի տարածք, սակայն զարգացման նման տարբերակը հնարավոր է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և Ուկրաինայի համաձայնությամբ։

Հավելենք, որ նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագրեր էր ստորագրել ինքնահռչակ Լուգանսկի և Դոնեցկի ժողովրդական հանրապետությունների անկախությունը ճանաչելու մասին։

Էմմա Չոբանյան