Լուգանսկի ու Դոնեցկի անկախության ճանաչումը հակասում է Մինսկի պայմանավորվածություններին. ԵԱՀԿ

Լուրեր

16.05.2026 | 21:37
Փաշինյանը ներկայացրել է վարորդական իրավունքից զրկված անձանց խնդրի լուծման իր տարբերակը
16.05.2026 | 21:15
Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել
16.05.2026 | 20:00
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵԽ գլխավոր քարտուղարին է հանձնել «Մարզական մրցումների մեքենայությունների մասին» կոնվենցիայի վավերագիրը
16.05.2026 | 19:57
Սուրեն Իշխանյանը` Մ-17 ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
16.05.2026 | 19:44
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը. ՈՒՂԻՂ
16.05.2026 | 19:36
Ժաննա Անդրեասյանն այցելել է Շվանիձոր․ հիմնանորոգված մանկապարտեզն արդեն գործում է, դպրոցը՝ կահավորման փուլում
16.05.2026 | 19:00
Մերոնք պատրաստ են սրճարանում մեծ գումար ծախսել, բայց թանգարանի դեպքում խնայում են. Բելլա Իսահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 18:39
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
16.05.2026 | 18:16
ՀՀ ԱԳ փոխնախարարը Քիշնևում անդրադարձել է արտաքին տեղեկատվական միջամտությունների սպառնալիքներին
16.05.2026 | 17:53
Կայացել է ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը
16.05.2026 | 17:33
Ֆրանսիայում դատական քննություն է սկսվել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի դեմ՝ Ջամալ Խաշոգիի սպանության գործով
16.05.2026 | 17:19
Ուկրաինա են վերադարձվել 528 զոհված զինծառայողների մարմիններ
16.05.2026 | 17:02
Մայիսի 17-ից օդի ջերմաստիճանը կբարձրանա
16.05.2026 | 16:55
Լևանդովսկին հայտարարել է «Բարսելոնայից» հեռանալու մասին
16.05.2026 | 16:44
Գործազուրկ, բայց խոշոր եկամուտով. ինչ է հայտարարագրել Հայկ Մարությանը
Բոլորը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Լուգանսկի ու Դոնեցկի անջատական մարզերի անկախությունը ճանաչելու որոշումը հակասում է Մինսկի պայմանավորվածություններին․ հայտարարել է  Ուկրաինայում ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ և Դոնբասի հակամարտության կարգավորման կոնտակտային խմբում դեսպան Միկկո Կիննունենը՝ հայտնելով իր «խորը ափսոսանքը» այս որոշման համար, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Նրա խոսքով, «ինչպես ԵԱՀԿ բոլոր մասնակից պետությունները, այնպես էլ Ռուսաստանը պարտավոր են հարգել այլ երկրների, այդ թվում՝ Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»։ «Չափազանց կարևոր է, որ այսօրվա որոշումը չհանգեցնի նոր ռազմական գործողությունների և արյունահեղության»,- ընդգծել է Կիննունենը՝ նշելով, որ «դիվանագիտությունն ու բանակցություններն այլընտրանք չունեն»։

Մի քանի ժամ առաջ հրապարակվել էր ԵԱՀԿ հատուկ դիտորդական առաքելության հերթական զեկույցը, որում նշվում էր, որ փետրվարի 18-ի երեկոյան մինչև փետրվարի 20-ն ընկած ժամանակահատվածում դիտորդներն արձանագրել են հրադադարի ավելի քան երեք հազար խախտում արևելյան Ուկրաինայում։

Տաթև Ֆռանգյան