Պուտինը ճանաչեց Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը

Լուրեր

11.11.2026 | 16:20
Արմեն Գրիգորյանը միաձայն ընտրվել է Ստեփանավանի համայնքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 16:16
Դե Բրույնեն թիմակիցների հետ կոնֆլիկտի պատճառով կարող է հեռանալ «Նապոլիից»
11.11.2026 | 16:08
Աշխարհում պարենի գները նվազել են, բայց շաքարավազը շարունակում է թանկանալ․ ՄԱԿ-ը զգուշացնում է պարենային նոր ռիսկերի մասին
11.11.2026 | 15:58
Իսպանիայում բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ է
11.11.2026 | 15:49
Փաշինյանն ու Չեռնոգորիայի նախագահը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցությունն ու տարածաշրջանային հաղորդուղիների զարգացումը
11.11.2026 | 15:38
Իրանի հարցով Թրամփի ու Նեթանյահուի միջև տեղի է ունեցել «իսկական դժոխային վեճ»․ Ynet
11.11.2026 | 15:29
Դսեղի «Aura Village» հյուրանոցում և երկու այլ վայրում ապօրինի ջրօգտագործման դեպքեր են բացահայտվել․ տուգանքները՝ 3,6 մլն դրամ
11.11.2026 | 15:20
Իտալիայի Ա Սերիայի առաջատարը նոր պայմանագիր է կնքել Մուսոլինիի ծոռի հետ
11.11.2026 | 15:10
ՔՊ-ն Եղեգնաձորում զիջեց «Հանրապետությանը» // Բողոքի նամակ ԵՄ-ին՝ Արսեն Գևորգյանի մահվան հետ կապված․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 15:01
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՔԿԾ-ն ժամանակագրություն է հրապարակել
11.11.2026 | 15:01
Ուկրաինան մերժել է Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանները փոխելու՝ ԱՄՆ-ի առաջարկը. The Telegraph
11.11.2026 | 14:50
Արսեն Գևորգյանին ոչ թե բժիշկ, այլ բուժակ է զննել, իսկ շտապօգնությունը ուշ է ժամանել․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 14:42
ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում ավարտվել են․ ԶԼՄ-ներ
11.11.2026 | 14:35
ԱՄՆ-ը մեղադրանք է առաջադրել երեք «իրանցի գործակալների»՝ բրիտանական RAF Fairford ավիաբազայում ահաբեկչական գործողություն նախապատրաստելու գործով
11.11.2026 | 14:27
ՖԻՖԱ-ի նախագահին կարող են հարցաքննության կանչել ԱՄՆ-ի Կոնգրես Դոնալդ Թրամփի հետ կապի համար
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը քիչ առաջ ուղերձով դիմեց ՌԴ քաղաքացիներին՝ անդրադառնալով Ուկրաինայի հետ լարվածությանը։ ՌԴ նախագահն իր երկարատև ուղերձում նախ պատմական ակնարկ արեց՝ պնդելով, որ Ուկրաինան ամբողջությամբ ստեղծվել է Ռուսաստանի կողմից, որ այդ երկիրը գոյություն չէր ունենա, եթե չլիներ Լենինի ու բոլշևիկյան իշխանության սխալը: Ավելին՝ նա անգամ Ուկրաինան կոչեց հետևյալ կերպ «Լենինի անվան Ուկրաինա» և անդրադառնալով Ուկրաինայում իրականացվող դեկոմունիզացիային և Լենինի արձանների հեռացմանը՝ հայտարարեց՝ «Դեկոմունիզացիա եք ցանկանու՞մ։ Մենք ձեզ ցույց կտանք, թե դա ինչպես է լինում»։

Այնուհետ նա երկար խոսեց ԽՍՀՄ փլուզման պատճառների մասին՝ նշելով, որ ԽՍՀՄ փլուզումից հետո ՌԴ-ն մշտապես աջակցել է Ուկրաինային՝ 1991-2014 թթ․ ավելի քան 250 միլիարդ դոլարի չափով։ Պուտինը անդրադարձավ Մայդանից հետո Ուկրաինայի զարգացման վեկտորի փոփոխությանը, Արեւմուտքին մեղադրեց ՆԱՏՕ-ի ընդլայնման մեջ՝  պնդելով, որ ի հեճուկս նախկինում տրված խոստումների, այդ դաշինքը, այնուհանդերձ, ընդլայնվեց՝ վտանգելով ՌԴ անվտանգությունը։

Պուտինը մանրամասն ներկայացրեց այն սպառնալիքները, որոնք, ըստ նրա, հնարավոր են, եթե Ուկրաինան մտնի ՆԱՏՕ՝ նշելով, որ իրեն չեն բավարարում Արեւմուտքի պնդումները, թե Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին մոտ ապագայի համար օրակարգային հարց չէ։ ՌԴ նախագահը չշրջանցեց նաև  Արևմուտքի կողմից հնարավոր պատժամիջոցների թեման՝ պնդելով, որ ինչ էլ անի Ռուսաստանը, այդ պատժամիջոցները լինելու են, քանի որ դրանց նպատակը Ռուսաստանի զարգացման կասեցումն է։

Անդրադառնալով Դոնեցկի և Լուգանսկի խնդրին՝ Պուտինը մեղադրեց Արևմուտքին որ «չի տեսնում տեղի բնակիչների դեմ ուղղված Ուկրաինայի գործողությունները»։ Պուտինը վստահեցրեց, թե «ամեն ինչ արել է՝ պահպանելու համար Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, սակայն ապարդյուն»։

Ուղերձի վերջում Պուտինը հատարարեց, թե հասունացել է անհապաղ անհրաժեշտություն անմիջապես ճանաչել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անկախությունը և ինքնիշխանությունը։ ՌԴ նախագահը նաև դիմեց պետդումային՝ կոչ անելով աջակցել այդ որոշմանը, ապա վավերացնել երկու երկրների հետ «Բարեկամության և փոխօգնության մասին» համաձայնագրերը։

Հիշեցնենք, որ ՌԴ առաջնորդը փետրվարի 20-ին անվտանգության խորհրդի նիստ էր հրավիրել` ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների անկախությունը ճանաչելու հարցը քննարկելու համար: