Առանց տնտեսության վերականգնման՝ Էրդողանը պարտություն կկրի ընտրություններում․ թուրք տնտեսագետ

Լուրեր

29.07.2026 | 11:39
Թրամփը հայտարարել է, որ Զելենսկիի հետ հանդիպումը «շատ լավ» է անցել
29.07.2026 | 11:28
ՌԴ-ն Պավել Դուրովին մեղադրում է ահաբեկչությանը նպաստելու մեջ․ նրա նկատմամբ միջազգային հետախուզում կհայտարարվի
29.07.2026 | 11:16
Փրկարարները Սևանա լճում օգնության են հասել հեծանվանավակով ափից հեռացած երկու քաղաքացու
29.07.2026 | 11:05
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Ռյազանում նավթավերամշակման գործարանի և Wildberries-ի պահեստի վրա
29.07.2026 | 10:57
Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը․ տուժածներ չկան
29.07.2026 | 10:44
Պատգամավորի թեկնածու Արա Նախշքարյանը ձերբակալվել է ընտրակաշառքին առնչվող գործի շրջանակներում
29.07.2026 | 10:43
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը կխաղա Ուզբեկստանում
29.07.2026 | 10:35
Անչափահասին հարկադիր աշխատանքի ենթարկելու գործն ուղարկվել է դատախազություն
29.07.2026 | 10:26
ԱՄՆ-ն հայտնել է Սաուդյան Արաբիայի հետ Իրաքում իրանամետ խմբերին հարվածելու մասին
29.07.2026 | 10:16
ԱՄՆ ֆոնդային շուկաները փակվել են խառը դինամիկայով․ Dow Jones-ը գերազանցել է 52 հազար կետը
29.07.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 29-ի դրությամբ
29.07.2026 | 09:45
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
29.07.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
29.07.2026 | 00:56
«Արարատ-Արմենիան» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 23:02
«Կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը»․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման արդյունքների մասին
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաջորդ ընտրություններում պարտություն կկրի, եթե չկարողանա նշանակալի ու կայուն կերպով վերականգնել երկրի հիվանդ տնտեսությունը։ Նման կարծիք է հայտնել տնտեսագետ Աթիլլա Յեշիլադան, գրում է «Ահվալ»-ը։ 

Գնահատելով վերջին հարցումները, որոնք ցույց են տալիս, որ Թուրքիայի իշխող դաշինքը կորցնում է աջակցությունը, Յեշիլադան ասել է, որ Էրդողանի իշխող «Արդարություն և զարգացում»-ը (AKP) և նրա ծայրահեղ աջ դաշնակից «Ազգայնական շարժում» կուսակցությունը (MHP) «սխալ են կարդում երկիրը  և հաջորդ ընտրությունները ուղի են հարթելու երկրում քաղաքական փոփոխությունների համար»։

Թուրքիայի քաղաքացիներն այժմ պայքարում են երկրում վերջին գրեթե երկու տասնամյակի ամենաբարձր գնաճի դեմ։ Բացի այդ, հունվարից թանկացել են բնական գազն ու էլեկտրաէներգիան, ինչը երկրում բողոքի ակցիաների պատճառ է դարձել։ Թուրքական լիրան էլ 44 տոկոսով արժեզրկվել է։ 

«Ես ամեն հարթակում ասում եմ, որ միակ փոփոխականը, որը կորոշի Էրդողանի՝ ընտրություններում հաղթելու շանսերը, բնակչության հայացքն է տնտեսությանը։ Հարցումների մասնակցողների մի զգալի մասը Էրդողանին կամ նրա կառավարությանը համարում է երկրի վատ տնտեսական հետագծի պատասխանատուն»,- ասել է տնտեսագետը։ 

Էրդողանի ներկա վարկանիշը ընտրողների շրջանում, համավարակի մեկնարկից ի վեր, գրեթե 56 տոկոսից նվազել է 38,6 տոկոսի։ Այս ամսվա սկզբին Metropoll-ի հրապարակված հարցման համաձայն՝ Թուրքիայի կեսն իր աջակցությունն է հայտնում ընդդիմադիր դաշինքին, որն ունի 42 տոկոսից մի փոքր պակաս աջակցություն։

«Հաջորդ ընտրությունները ոչ միայն ճանապարհ են հարթելու Թուրքիայում քաղաքական փոփոխությունների համար, դրանք ստեղծելու են երկրաշարժ ուղեղներում»,- ասել է Յեշիլադան։ 

Հավելենք, որ Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրությունները նախանշված են 2023թ հունիսին։ 

Էմմա Չոբանյան