«Այլ ճանապարհ չունենք բացի պոպուլիզմից հրաժարվելը, բանալին մեր ձեռքում է»․ վարչապետը ներկայացնում է Կառավարության ծրագիրը

Լուրեր

10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
Բոլորը

Խորհրդարանում սկսվել է 2017-2022 թթ. Կառավարության ծրագրի քննարկումը, այն օրենսդիրին է ներկայացնում ՀՀ վարչապետ, ՀՀԿ առաջին փոխնախագահ Կարեն Կարապետյանը: 
«Այս ծրագիրը կյանքի որակ փոխող ծրագիր է դեպի ավելի բերեկեցիկ, անվտանգ միջավայր»,- հայտարարեց վարչապետը՝ ընդգծելով, որ ավելի վատ «ստարտային վիճակներում գտնվող երկրներ են եղել, սակայն բռնած գործի նկատմամբ հավատով հասել են զարգացման բարձր կետի։

Վարչապետի խոսքով՝ հեշտ չի լինելու երկիրը շեն ու բարեկեցիկ դարձնելը, բայց «բանալին իրենց ձեռքում է»։

Անդրադառնալով հայրենիք-սփյուռք կապին Կարապետյանը նկատեց, որ միջավայր պետք է ստեղծել, որպեսզի սփյուռքի հայրենակիցները մասնակից դառնան երկրում ընթացող բարեփոխումներին: «Մենք պետք է հարց տանք՝ ի՞նչ ենք անում, որպեսզի աշխարհին ճանաչելի դարձնենք մեր մշակույթը»,- ասաց նա։

Ըստ Կարեն Կարապետյանի՝ կառավարության հնգամյա ծրագիրը մինչ խորհրդարանի դատին ներկայացնելը, գործադիրի ներկայացուցիչները բազմաթիվ հանդիպումներ են ունեցել ոլորտային մասնագետների հետ, բուռն բանավեճեր․ «Արդյունքը, որը ներկայացնում ենք, անկախ, անվտանգ և խելացի Հայաստան ունենալու հեռանկարն է։ Այլ ճանապարհ չունենք բացի պոպուլիզմից հրաժարվելը»։

Վարչապետն անդրադարձավ նաև դատաիրավական համակարգին՝ նկատելով, որ այն ևս առանցքային դեր է ունենալու հնգամյա ծրագրում, ըստ որի՝ մինչև 2022 թվականը լրամշակվելու և ներկայացվելու է Դատական նոր օրենսգիրքը, որը «նվազեցնելու է հայեցողականությունը»։

Գործադիրի ուշադրության կենտրոնում է լինելու նաև կոռուպցիայի դեմ պայքարը, որի մասն են կազմում հակակոռուպցիոն միասնական մարմինը, ապօրինի հարստացման քրեականացումը։ Կարեն Կարապետյանն անդրադարձավ նաև իր ղեկավարած նախկին կառավարության ծրագրին՝ նկատելով, որ իրենց առջև դրված խնդիրներն իրականացրել են:

«Արձանագրել ենք 6,4 տոկոս արտադրանքի աճ, 14,4 տոկոս առևտրի շրջանառության աճ, 12,8 տոկոս արտահանման աճ, ապահովել ենք 21 տոկոս ներմուծում, 24,4 տոկոսով ավելացել են հաշվառվող անհատ ձեռնակատերերի թիվը»,- ասաց նա։

Վարչապետը շեշտեց, որ գործադիրը «մեծ հավակնություններ ունի էներգետիկ ոլորտում», ուստի իրենց առջև խնդիր են դրել ոչ միայն վերազինել այն, այլև «տարածաշրջանային ակտիվ խաղացող էներգետիկ համակարգ ապահովել», որն էլ կնպաստի ինչպես երկրի անվտանգության բարձրացմանը, այլ նաև ժամանակակից էնեգետիկ համակարգի արդյունավետությանն ու առավել ժամանակակից դարձնելուն։

Հիշեցնենք, որ Կառավարության ծրագրով նախատեսվում է ապահովել 5 տոկոս տնտեսական աճ, աղքատության նվազեցում 12 տոկոսային կետով, նվազագույն աշխատավարձի բարձրացում 25 տոկոսով և արտահանման ծավալների՝ 40-45 տոկոս աճ։

 

Սեդա Ղուկասյան