Եվրահանձնաժողովի ղեկավարը սպառնում է «Ռուսաստանին կտրել» համաշխարհային շուկաներից

Լուրեր

29.07.2026 | 10:44
Պատգամավորի թեկնածու Արա Նախշքարյանը ձերբակալվել է ընտրակաշառքին առնչվող գործի շրջանակներում
29.07.2026 | 10:43
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը կխաղա Ուզբեկստանում
29.07.2026 | 10:35
Անչափահասին հարկադիր աշխատանքի ենթարկելու գործն ուղարկվել է դատախազություն
29.07.2026 | 10:26
ԱՄՆ-ն հայտնել է Սաուդյան Արաբիայի հետ Իրաքում իրանամետ խմբերին հարվածելու մասին
29.07.2026 | 10:16
ԱՄՆ ֆոնդային շուկաները փակվել են խառը դինամիկայով․ Dow Jones-ը գերազանցել է 52 հազար կետը
29.07.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 29-ի դրությամբ
29.07.2026 | 09:45
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
29.07.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
29.07.2026 | 00:56
«Արարատ-Արմենիան» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 23:02
«Կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը»․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման արդյունքների մասին
28.07.2026 | 22:38
Հաղթանակի զբոսայգու գլխավոր մուտքի կամարն ու հարակից պատերը գեղարվեստական լուսավորություն կստանան
28.07.2026 | 22:15
Firebird AI ընկերության՝ Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարանն» օրեր անց կգործարկվի. ԲՏԱ նախարար
28.07.2026 | 21:49
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.07.2026 | 21:35
1 տրիլիոն դրամից ավելի ավանդներ, 800 մլրդ դրամ վարկեր․ Ամերիաբանկն ամփոփել է մանրածախ բանկինգի 2026-ի առաջին կիսամյակը
28.07.2026 | 21:23
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է ջոկերի հրամանատարներին և բանակային դիրքերի ավագներին
Բոլորը

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը մանրամասնել է արևմտյան պատժամիջոցները, որոնք սպառնում են Ռուսաստանին Ուկրաինայի վրա հարձակման դեպքում, և կրկին նախազգուշացրել ռուսական տնտեսության համար լայնածավալ հետևանքների մասին։ Այս մասին գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

ԵՄ-ի և ԱՄՆ-ի կողմից ծրագրված պատժամիջոցները կոչված են «էապես կտրելու Ռուսաստանին միջազգային ֆինանսական շուկաներից», ասել է ֆոն դեր Լյայենը գերմանական ARD հեռուստաալիքի եթերում։

«Տնտեսական առումով բոլոր պատժիչ միջոցները կկիրառվեն այն ապրանքների նկատմամբ, որոնք Ռուսաստանին խիստ անհրաժեշտ են՝ իր տնտեսությունը արդիականացնելու և դիվերսիֆիկացնելու համար, բայց որոնք արտադրվում են մեր կողմից, որոնց նկատմամբ մենք ունենք համաշխարհային առաջնորդություն, և որոնք Ռուսաստանը չի կարող փոխարինել»,- նշել է եվրոպացի պաշտոնյան։

Նա, սակայն, դեմ է արտահայտվել պատժամիջոցների անհապաղ սահմանմանը, ինչպես պահանջում է Ուկրաինան՝ կապված երկրի արևելքում բռնության վերջին սրացման հետ: Եվրահանձնաժողովի ղեկավարը նշել է, որ Արևմուտքը դեռ հնարավորություն է տալիս Ռուսաստանին վերադառնալ դիվանագիտությանը և նորից նստել բանակցությունների սեղանի շուրջ։

«Եվ այս հնարավորությունների պատուհանը դեռ բաց է»,- ընդգծել է եվրոպացի գործիչը։

Տաթև Ֆռանգյան