Լավրովն Անթալիայում կհանդիպի Չավուշօղլուի հետ

Լուրեր

18.11.2026 | 11:22
ՀՀ ՔԿ նախագահն Իրանի արդարադատության նախարարի հետ քննարկել է քրեական գործերով իրավական օգնության արդյունավետության բարձրացումը
18.11.2026 | 11:12
Total Chess. Հայկ Մարտիրոսյանն առաջին օրը հաղթել է Ռիխարդ Ռապորտին
18.11.2026 | 11:04
Պուտինը հանդիպել է Սի Ցզինպինի հետ՝ ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Չինաստանի ղեկավարների եռակողմ գագաթնաժողովից առաջ
18.11.2026 | 10:56
Ազգերի լիգայում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները
18.11.2026 | 10:47
Ուսուցիչների համար գործարկվել է արհեստական բանականության 65 գործիք ներկայացնող հայալեզու պորտալ
18.11.2026 | 10:39
Ընդդիմադիրները Փաշինյանի մասնակցությամբ նիստին արդեն 2 ընդմիջում են վերցրել
18.11.2026 | 10:30
Սլովակիայում բողոքի ցույցեր են անցկացվել վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի և Կրեմլի հետ նրա կապերի դեմ
18.11.2026 | 10:22
ՄԻՊ-ն ընդգծել է երեխաներին առնչվող գործերը լուսաբանելիս անձնական տվյալների պաշտպանության և «Մի՛ վնասիր» սկզբունքի պահպանման կարևորությունը
18.11.2026 | 10:08
Արգենտինայի հավաքականը հաղթել է 7:0 հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 10:00
Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում մասնակցում է 2027թ. բյուջեի նախագծի քննարկմանը. ՈՒՂԻՂ
18.11.2026 | 09:55
ՀՖՖ-ն աջակցում է ՖԻՖԱ-ի նախագահի եվրոպական թեկնածուին
18.11.2026 | 09:47
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 18-ի դրությամբ
18.11.2026 | 09:36
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
17.11.2026 | 23:25
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.11.2026 | 23:10
25-ամյա հետախուզվողը հայտնաբերվել և ձերբակալվել է մայրաքաղաքում
Բոլորը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն Անթալիայում կհանդիպի Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ, ինչպես նաև կմասնակցի Սիրիայի հարցով Աստանայի գործընթացի երկրների (ՌԴ, Իրան, Թուրքիա) եռակողմ հանդիպմանը։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի հարցերով հատուկ ներկայացուցիչ, ԱԳ փոխնախարար Միխայիլ Բոգդանովը «Վալդայ» ակումբի մերձավորարևելյան XI համաժողովի բացմանը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Անթալիայում տեղի կունենա մեր նախարարի մասնակցությամբ երկկողմ հանդիպում և Աստանայի գործընթացի երաշխավոր երկրների արտգործնախարարների եռակողմ հանդիպում»,- ասել է նա։

Բոգդանովը նաև նշել է, որ ՌԴ-ն և Թուրքիան նաև երկխոսություն են վարում զինվորականների գծով։

«Մեր ղեկավարությունը Հմեյմիմ բազայում ունի շատ արդյունավետ շփումներ թուրք զինվորականների հետ»,- ասել է ՌԴ ԱԳ փոխնախարարը։

Ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ աղբյուրը հայտնել էր, որ Չավուշօղլուի հետ հեռախոսազրույցում Լավրովը հաստատել է իր մասնակցությունը մարտի 11-13-ն Անթալիայում կայանալիք դիվանագիտական ֆորումին, ինչպես նաև Աստանայի ձևաչափով հանդիպման անցկացումը։

Էմմա Չոբանյան