Իրական մտավորականությունն այսօր փողոցներում է՝ դա երիտասարդությունն է․ Վահան Արծրունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.11.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
19.11.2026 | 09:34
Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
19.11.2026 | 09:03
Անհետ կորած անձանց ճակատագիրը․ մարդասիրական երկխոսություն և համագործակցություն. ՈՒՂԻՂ
18.11.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.11.2026 | 23:16
Աբրահամ Խաշմանյանը վերադարձել է մարզչական աշխատանքի
18.11.2026 | 23:03
Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակեն խոսքի ազատության իրավունքն իրացնելու համար բանտարկվածներին․ Amnesty International
18.11.2026 | 22:51
Հայտնի են հոգեբանների և արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորման օրերը
18.11.2026 | 22:35
Հայ մարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում
18.11.2026 | 22:21
ՌԴ-ն Լեհաստանի տարածքում դիվերսիա էր ծրագրել՝ պատասխանատվությունը Կիևի վրա բարդելու համար․ Rzeczpospolita
18.11.2026 | 22:08
Եկեք գնանք ժողովրդին հարցնենք, մնացածն ի՞նչ կապիկություն է․ Միրզոյանը՝ Դավթյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 21:55
Աստղագիտության միջազգային բաց օլիմպիադայում ՀՀ թիմն արժանացել է 6 մեդալի
18.11.2026 | 21:44
Պայմանագրային զինծառայող է մահացել
18.11.2026 | 21:35
Իսրայելի խորհրդարանը նոր խոսնակ ունի․ նրան աջակցում են Նեթանյահուի հակառակորդները
18.11.2026 | 21:24
Կոտայքի մարզում վթարային ջրանջատում կլինի
18.11.2026 | 21:13
GTA VI-ը պաշտոնապես թողարկվել է
Բոլորը

«Մենք առնչվում ենք քաղաքական նոր կուլտուրայի հետ, սա հասարակական հարաբերությունների նոր տեսակ է, որը ես կանվանեի ցիվիլ տեսակ, իր բնույթով խիստ սահմանադրական»,-նման տեսակետ է հայտնում երգիչ, երգահան Վահան Արծրունին Factor.am-ի հետ զրույցում՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի դեմ Նիկոլ Փաշինյանի առաջնորդած ընդդիմադիր շարժմանը։

Նրա համոզմամբ՝ մտավորականությունը հաստատվում է որպես այդպիսին՝ արձագանքելով հանրությանը հուզող հարցերին․ «Իրական մտավորականությունն այսօր փողոցներում է, դա երիտասարդությունն է։ Այլևս չպետք է հետ նայենք, անդրադառնանք այն շերտին, որը ձևավորվել է սովետական շրջանում, այլ պետք է նայենք առաջ և հանրության մեջ տեսնենք նոր որակներ, որոնց կրիչը երիտասարդությունն է»։

Երգահանը շեշտում է՝ սա հանրությանը կրթող, ժողովրդավարական իդեաների հաստատմանը տանող շարժում է, նոր կրթություն՝ նաև իշխանության համար, դրա հետ նա պետք է համակերպվի․ «Սերժ Սարգսյանը պարտավոր էր սպասել նման զարգացումների, քանի որ առաջինը նա պետք է ապահովի քաղաքական դիալոգ, ժողովրդավարական միջավայր, նա պետք է երաշխավորի ժողովրդավարական պրոցես, որի գերնպատակը մարդկանց կյանքի որակը բարձրացնելը կլինի։ Հայաստանի քաղաքացին արժանի է երջանիկ ապրելու քաղաքակիրթ երկրում»։

Աննա Բաբաջանյան