Գլոբալ պարենային ճգնաժամ՝ ռուս-ուկրաինական պատերազմի դեպքում. VOA-ի անդրադարձը

Լուրեր

16.09.2026 | 19:25
Կախած վիճակում կոշիկդ հանելու եմ. Փաշինյանը` Լևոն Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:14
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները մեկնարկեցին հաղթանակով
16.09.2026 | 19:06
Եթե Քոչարյանի ունեցվածքը օրինական է, թող հեղափոխություն անեն. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:02
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 18:55
Հայտնի է՝ ով է Սիմոնյանի նշած քրեական հեղինակությունը, որը, ըստ նրա, Հայկ Սարգսյանի ընտանիքի ընկերն է
16.09.2026 | 18:46
ՀՀ-ն է որոշումներ կայացնելու TRIPP մուտք ու ելքի պահին. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:34
Հայաստանի Մ-17 հավաքականը պարտվել է Լիբանանին
16.09.2026 | 18:29
Ուկրաինայի ԶՈՒ-ն հայտարարել է Ղրիմի օդանավակայանում ռուսական Սու-24 ռմբակոծիչի հարվածելու մասին
16.09.2026 | 18:27
Պուտինի մոտ ռազմաբազան հանելու հարց չեմ բարձրացրել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:18
Ինչ տեսանք Ադրբեջանի պաշտոնյայի կողմից անընդունելի է. Փաշինյանը` Հաջիևի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:10
Ալեն Սիմոնյանը՝ ռուսական ռազմաբազայի մասին // Նոր Սահմանադրության տեքստը մինչև տարեվերջ կհրապարակվի․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 18:00
Ունեցել ենք նահատակվելու քաղաքականություն, առաջարկում ենք ապրելու քաղաքականություն. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:53
Լիտվայի նախագահը հայտարարել է, որ երկրի օդային տարածքում խոցված անօդաչու սարքը ռուսական է
16.09.2026 | 17:53
Աղիողորմ մռնչյունները, որ հնչում են, դաս են նրանց համար` չեն մարսելու թալանած որևէ լումա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:43
ՍԴ-ն հրապարակել է TRIPP-ի հարցով որոշումը
Բոլորը

Ուկրաինան համաշխարհային պարենային անվտանգության կարևոր խաղացող է, սակայն ռուսական ռազմական ներխուժման և Սև ծովում ռազմածովային ուժերի տեղակայման հնարավորությունը սպառնում է խաթարել ուկրաինական հացահատիկի արտահանումը, ինչը կարող է ազդել համաշխարհային մատակարարումների վրա:

«Ամերիկայի ձայն»-ը գրում է, որ ըստ Observatory of Economic Complexity հաստատության՝ Ուկրաինային բաժին է ընկած հացահատիկի համաշխարհային մատակարարման ավելի քան վեց տոկոսը: Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի պարագայում, ըստ սննդի հարցերով վերլուծաբան Ալեքս Սմիթի, այսմատակարարումը կարող է խափանվել: Նա շեշտում է, որ ուկրաինական ցորենից ամենից կախված երկրներից է Լիբանանը. 2020 թվականին երկրի ցորենի ընդհանուր սպառման մոտ 50%-ը բաժին էր հասնոմ Ուկրաինային: Զգալի թիվ է նաև Լիբիայի ու Եմենի սպառումը: Բոլոր երեքն էլ վերջին շրջանում զինված հակամարտության շրջան են վերապրում, որի արդյունքում պարենային ապրանքներն ունեն բարձր գներ, իսկ իրենք առնչվում են պարենային անապահովության հետ»։

Եթե այժմ հացահատիկի մատակարարման խափանումներ լինեն, ապա դա ցնցում կառաջացնի համաշխարհային շուկաներում, ասում են փորձագետները:

Ըստ Spectrum Commodities հաստատության փորձագետ Լուիզ Գարտների՝ խնդիր կծագի, եթե խաթարվի ներկրումը Չինաստան կամ այլ խոշոր ներկրողներին:

Այսօր Հարավային Ամերիկայում շարունակվող երաշտի պայմաններում աշխարհն ավելի շատ է կախված այլընտրանքային աղբյուրներից, օրինակ՝ ուկրաինական ցորենից:

Լուիզ Գարտներ նշում է, որ հաջորդ մի քանի ամիսներին աշխարհն առերեսվում է արդեն եգիպտացորենի և ցորենի մատակարարման դժվարություններին, և եթե դադարեցվի կամ խաթարվի հացահատիկի հոսքը խոշոր տարածաշրջաններ, ապա դա հսկայական ազդեցություն կունենա և կտրուկ կբարձրացնի գները։

Պարենային ապրանքների վերլուծաբան Սմիթն էլ կարծում է, որ ուկրաինական հացահատիկի մատակարարման խախտումը կարող է օգուտ բերել Ռուսաստանին, քանի որ Չինաստանի նման երկրները կարող են դիմել Ռուսաստանին հացահատիկ ստանալու համար:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը վերջերս համաձայնագիր են ստորագրել, որով Չինաստանը համաձայնել է թույլատրել ցորենի և գարու ներկրումը Ռուսաստանի բոլոր շրջաններից։

Վերլուծաբանները հուսով են, որ հնարավոր կլինի խուսափել հացահատիկի մատակարարումների խափանումից, այլապես պարենային ճգնաժամը կարող է իրականություն դառնալ ողջ աշխարհում: