Ուկրաինայի ԱԳ նախարարը հերքել է Դոնբասի դեմ հարձակման նախապատրաստումը
Քաղաքականություն
18.02.2022 | 20:40Ուկրաինան չի պատրաստում որևէ հարձակողական գործողություն իրականացնել Դոնբասում։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան։
«Մենք կտրականապես հերքում ենք ռուսական ապատեղեկատվական հաղորդագրությունները Ուկրաինայի ենթադրյալ հարձակողական գործողությունների կամ քիմիական արդյունաբերության օբյեկտներում դիվերսիաների մասին։ Ուկրաինան Դոնբասում նման գործողություններ չի իրականացնում և չի նախատեսում։ Մենք լիովին հավատարիմ ենք հակամարտությունների միայն դիվանագիտական կարգավորմանը»,- Թվիթերում գրել է Կուլեբան։
Էմմա Չոբանյան