«Դատալեքս»-ը կաթվածահար է․ միտո՞ւմ, թե՞ տեխնիկական խնդիր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.06.2026 | 09:32
Երևանի «Սպանդարյան» գերեզմանատան մոտ քաղաքացին ընկել է ձորակը և արգելափակվել քարերի արանքում
24.06.2026 | 07:58
ԱԱ-2026. Կոլումբիան հաղթեց ու նվաճեց փլեյ-օֆֆի ուղեգիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 05:04
ԱԱ-2026. Խորվաթիան տարավ առաջին հաղթանակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 02:07
ԱԱ-2026. Անգլիան ոչ-ոքի խաղաց Գանայի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.06.2026 | 23:13
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիները հայտարարել են, որ իրենց մեղավոր չեն ճանաչում
23.06.2026 | 23:09
ԱԱ-2026. Ռոնալդուի դուբլը նպաստեց Պորտուգալիայի վստահ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 22:54
Բուլինգից մինչև թմրամիջոցների կանխարգելում․ սեպտեմբերի 1-ից դպրոցներում կգործեն անվտանգության նոր չափանիշներ
23.06.2026 | 22:40
Ինչպես է Ադրբեջանի Պետանվտանգության ծառայությունը վերահսկում և կառավարում ադրբեջանական ԶԼՄ-ները, դրանք օգտագործում փողերի լվացման համար․ Meydan TV-ի բացահայտումը
23.06.2026 | 22:27
Կեղծ լուսանկար, ադրբեջանական հետք․ «Դեդո-Բաբո» հուշարձանի շուրջ տարածված պատկերի ծագումը․ ԱՉՔԻ ՏԱԿ
23.06.2026 | 22:15
Ովքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից և ինչպես դիմել. նախարարությունը մանրամասնում է
23.06.2026 | 22:01
Պայթյուն Թուրքիայի զինամթերքի պահեստներից մեկում. կան զոհեր
23.06.2026 | 21:42
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵՄ պաշտոնյայի հետ քննարկել է Հայաստանի տնտեսական դիմակայունության և նոր շուկաների բացահայտման հարցեր
23.06.2026 | 21:28
3 մարզի մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
23.06.2026 | 21:15
Վտանգներ Բաքվից. վերադարձի կեղծ թեզը նորից ակտիվանում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երկու ամսից ավելի է՝ լրագրողներն ու փաստաբաններն ահազանգում են՝ «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգը չի աշխատում, նոր դատական նիստերի մասին որևէ տեղեկատվություն չի թարմացվում։ Բարձրագույն դատական խորհուրդը պատճառաբանում է՝ խնդիրը տեխնիկական է, սերվերներն արդեն հնացել են, մի շարք այլ նեղ մասնագիտական խնդիրների լուծման անհրաժեշտություն կա։

«Դատալեքս» տեղեկատվական համակարգի ինտերնետային կայքը՝ Datalex.am-ը, սկսել է շահագործվել 2010 թվականի հոկտեմբերից՝ դատաիրավական բարեփոխումների երկրորդ ծրագրի շրջանակում՝ նիդերլանդական 435 մլն դրամ դրամաշնորհային ծրագրով։ Համակարգը հնարավորություն է ընձեռում ցանկացած քաղաքացու տեղեկատվություն ստանալ ՀՀ ցանկացած դատարանում ընթացող կամ ավարտված դատական գործի դատավարական գործընթացների և հրապարակված դատական ակտերի ամբողջական տեքստերի վերաբերյալ: Այսօր, սակայն, այս ամբողջ համակարգը կաթվածահար է, նոր տեղեկատվություն ստանալը՝ անհնար։

Փաստաբան Արայիկ Պապիկյանը չի հավատում, որ խնդիրը զուտ տեխնիկական բնութ է կրում։ Պապիկյանը պնդում է՝ եթե համակարգչային սերվերների հետ կապված հարց լիներ, թերությունը կվերացվեր մի քանի օրվա ընթացքում։

Դատաիրավական համակարգի փորձագետներն ու իրավապաշտպաններն ահազանգում են՝ համակարգի խափանումը խախտում է նաև տեղեկատվություն ստանալու մասին հանրության իրավունքը։

Մինչ ոլորտի մասնագետները խնդրի լուծման ակնկալիքով սպասում են, համակարգի թերացմանը դեռևս նախորդ ամիս անդրադարձել էր Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ Նրա դիտարկմամբ՝ անհնարին է դարձել վերահսկել դատական գործերի, այսպես ասած, «ձեռքով» մակագրումը:

««Դատալեքս»-ը և գործերի «ձեռքով» մակագրության հետ կապված ահազանգերը պետք է դիտարկել միասնական կապի մեջ: «Դատալեքս»-ում գրառումների բացակայությունը հնարավորություն չի տալիս Մարդու իրավունքների պաշտպանին, փաստաբաններին, դատավարության մասնակիցներին կամ հանրությանը՝ յուրաքանչյուրին իր իրավական հնարավորության սահմաններում, վերահսկել՝ արդյո՞ք դատական կազմերի դատավորներն ընտրվում կամ կոնկրետ դատավորներին գործերը մակագրվում են խախտումներով կամ ինչ վտանգավոր հետևանքներ են առաջ գալիս մարդու համար: Ուստի, նկարագրված վիճակն անթույլատրելի է. պետք է անհապաղ վերականգնել «Դատալեքս» համակարգում գրառումները և դրանով վերացնել մարդու իրավունքների խախտումների ռիսկերը և արդեն տեղի ունեցած խախտումները»,- նշել է ՄԻՊ-ը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան