ԱՄՆ-ն Թուրքիային զգուշացրել է հնարավոր պատժամիջոցների մասին S-400-ը գնելու դեպքում

Լուրեր

29.09.2026 | 10:30
«Նուբարյան Լաբ»-ն ու «World of Geniuses»-ը համագործակցության հուշագիր են ստորագրել
29.09.2026 | 10:27
Փրկարարները մասնատել են կոտրված ծառը և հեռացրել երթևեկելի հատվածից
29.09.2026 | 10:12
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 29-ի դրությամբ
29.09.2026 | 09:58
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
29.09.2026 | 09:50
Փրկարարներն ուղղել են բեռնատարը, վերականգնել երթևեկությունը
29.09.2026 | 09:33
«Գենդերային հավասարության, կենսաբազմազանության և COP17-ի վերաբերյալ ազգային երկխոսություն». ՈՒՂԻՂ
28.09.2026 | 23:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.09.2026 | 23:04
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:53
Լրագրողների ձերբակալությունները սրում են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները․ Washington Examiner
28.09.2026 | 22:41
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
28.09.2026 | 22:28
Չեմ տեսել, որ եղել է, հետո հեռացվել է․ ՔՊ խմբակցության քարտուղարը՝ Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:13
Հ1-ը երեկ ոչ միայն հեռարձակել է Թաթայի համերգը, այլև մի քանի ժամ անց կրկնել
28.09.2026 | 22:00
Պուտինն է բացել ՌԴ բազայի դուրսբերման հարցը․ Ադրբեջանի հարձակումը փաստեց՝ այն չի նպաստում ՀՀ անվտանգությանը․ Սարգիս Խանդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:49
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ցավալի պարտություն կրեց Չեռնոգորիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:28
ԵՄ-ն- պատժամիջոցներ է սահմանել Թաթարստանի ղեկավարի ու ՌԴ այն դատավորների նկատմամբ, որոնք «Յաբլոկո»-ին հեռացրել են ընտրություններից
Բոլորը

ԱՄՆ-ի պետքարտուղար Վեսս Միթչելը հայտարարել է, որ Թուրքիայի և Ռուսաստանի միջև ռազմական ոլորտում ստորագրված պայմանագրերը մտահոգություն են առաջացնում։
Նշել է, որ Թուրքիայի և Ռուսաստանի միջև ռազմական համագործակցությունը Սիրիայի հարցում ռիսկեր է պարունակում և միաժամանակ մտահոգում է ԱՄՆ-ին։

«Թուրքիան պետք է հիշի, որ Սիրիայի ռազմավարական հարցերում զիջումների գնալը վտանգավոր է: Չնայած Թուրքիան ունի մտերիմ հարաբերություններ ԱՄՆ-ի հետ՝ պաշտոնական Անկարան խորացնում է համագործալցությունը Իրանի և Ռուսաստանի հետ։ ԱՄՆ-ի  շահերից է բխում, որ Թուրքիան Արևմուտքի հետ պահպանի ռազմավարական և քաղաքական միասնություն»,-ասել է ամերիկացի պաշտոնյան։

Խոսելով Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև ռուսական «S-400» ՀՕՊ համակարգերի շուրջ պայմանագրի մասին՝ Միթչելն Անկարային հիշեցրել է, որ ԱՄՆ-ն Թուրքիայի նկատմամբ կարող է կիրառել պատժամիջոցներ։ Ըստ նրա՝ ռուսական ՀՕՊ համակարգերի գնումը կարող է բացասաբար ազդել Թուրքիային՝ ամերկյան «F-35» նոր սերնդի ռազմական ինքնաթիռների մատակարարման վրա, որոնց շուրջ ԱՄՆ-ն ու Թուրքիան պայմանավորվածություն ունեն։

Միթչելը նաև ասել է, որ Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու համար կարող է հիմք ծառայել «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» օրենքը։