ՌԴ-ն վաղը բալիստիկ հրթիռների արձակմամբ միջուկային զորավարժություններ կանցկացնի․ դրանք կգլխավորի Պուտինը

Լուրեր

16.09.2026 | 19:25
Կախած վիճակում կոշիկդ հանելու եմ. Փաշինյանը` Լևոն Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:14
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները մեկնարկեցին հաղթանակով
16.09.2026 | 19:06
Եթե Քոչարյանի ունեցվածքը օրինական է, թող հեղափոխություն անեն. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:02
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 18:55
Հայտնի է՝ ով է Սիմոնյանի նշած քրեական հեղինակությունը, որը, ըստ նրա, Հայկ Սարգսյանի ընտանիքի ընկերն է
16.09.2026 | 18:46
ՀՀ-ն է որոշումներ կայացնելու TRIPP մուտք ու ելքի պահին. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:34
Հայաստանի Մ-17 հավաքականը պարտվել է Լիբանանին
16.09.2026 | 18:29
Ուկրաինայի ԶՈՒ-ն հայտարարել է Ղրիմի օդանավակայանում ռուսական Սու-24 ռմբակոծիչի հարվածելու մասին
16.09.2026 | 18:27
Պուտինի մոտ ռազմաբազան հանելու հարց չեմ բարձրացրել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:18
Ինչ տեսանք Ադրբեջանի պաշտոնյայի կողմից անընդունելի է. Փաշինյանը` Հաջիևի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:10
Ալեն Սիմոնյանը՝ ռուսական ռազմաբազայի մասին // Նոր Սահմանադրության տեքստը մինչև տարեվերջ կհրապարակվի․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 18:00
Ունեցել ենք նահատակվելու քաղաքականություն, առաջարկում ենք ապրելու քաղաքականություն. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:53
Լիտվայի նախագահը հայտարարել է, որ երկրի օդային տարածքում խոցված անօդաչու սարքը ռուսական է
16.09.2026 | 17:53
Աղիողորմ մռնչյունները, որ հնչում են, դաս են նրանց համար` չեն մարսելու թալանած որևէ լումա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:43
ՍԴ-ն հրապարակել է TRIPP-ի հարցով որոշումը
Բոլորը

Ռուսաստանում փետրվարի 19-ին, նախագահ Վլադիմիր Պուտինի գլխավորությամբ, կանցկացվի «ռազմավարական զսպման ուժերի պլանային զորավարժություն»։ Այս մասին հայտնել է ՌԴ Պաշտպանության նախարարությունը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Այս զորավարժությունների ընթացքում «կարձակվեն բալիստիկ և թևավոր հրթիռներ»։

«Զորավարժություններին ներգրավված են օդատիեզերական ուժերի, Հարավային ռազմական օկրուգի, Ռազմավարական հրթիռային ուժերի, Հյուսիսային և Սևծովյան նավատորմի ուժերն ու միջոցները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Պուտինը զորավարժությունների ընթացքում գտնվելու է ՌԴ Պաշտպանության նախարարության իրավիճակային կենտրոնում։

«Նման զորավարժությունների մեկնարկն անհնար է առանց պետության ղեկավարի: Դուք գիտեք հայտնի «սև ճամպրուկի», «կարմիր կոճակի» և նման բաների մասին»,- լրագրողներին պարզաբանել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Նա չի բացառել, որ Ռուսաստանի նախագահի հետ միասին զորավարժություններին կհետևի այցով Մոսկվա ժամանած Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

ՌԴ ՊՆ-ն ընդգծել է, որ զորավարժությունը «նախապես պլանավորվել է ռազմական պատրաստության մարմինների, մարտական հաշվարկների, ռազմանավերի անձնակազմերի ու ռազմավարական հրթիռակիրների՝ իրենց առջև դրված խնդիրները կատարելու ստուգումն իրականացնելու, ինչպես նաև միջուկային ու ոչ միջուկային ուժերի հուսալիությունը ստուգելու համար»։

Տաթև Ֆռանգյան