Ծանրոցում 100-ից ավելի սուբուտեքս կար. երկու անձ ձերբակալվել է

Լուրեր

10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
Բոլորը

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները տարաբնույթ օպերատիվ միջոցառումների արդյունքում ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ ստացան հերթական տվյալները, որոնք իրացրին Գեղարքունիքի մարզային վարչության ու Սևանի բաժնի քրեական հետախույզների, ինչպես և Գեղարքունիքի մարզը սպասարկող ճանապարհային ոստիկանների հետ. տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:

Համատեղ միջոցառման արդյունքում փետրվարի 16-ին Սևան քաղաքի Խաղաղության փողոցում հայտնաբերվեցին ու, մեքենայով հանդերձ, բերման ենթարկվեցին 46, 49 և 55 տարեկան երեք տղամարդ՝ երեքն էլ Սևանի բնակիչներ։

Նրանք կասկածվում էին թմրամիջոց Հայաստան ներմուծելու, ձեռք բերելու, պահելու և իրացնելու մեջ։ 46 և 49 տարեկան տղամարդկանց խուզարկությամբ հայտնաբերվեցին հոգեմետ դեղահաբեր, մարիխուանա, կաթուցիչ, դանակ և այլն։ 55-ամյա տղամարդու մոտ ծանրոց կար, որի մեջ դեղահաբերի համար նախատեսված պլաստմասսե տարա էր, իսկ տարայում՝ 101 դեղապարկուճներ, որոնցից յուրաքանչյուրի մեջ բուպրենորֆին թմրամիջոց պարունակող, «B8» գրառմամբ սուբուտեքսի հաբեր էին, ինչպես և 64 գրամից ավելի սպիտակ փոշենման զանգված:

Նույն օրը Սևանի բաժնում հարուցվեց քրեական գործ, բերման ենթարկվածներից 46 և 55 տարեկան տղամարդիկ ձերբակալվեցին: Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։