Միլիոնավոր բրիտանացիների խորհուրդ են տվել տանը մնալ հզոր «Յունիս» փոթորկի պատճառով

Լուրեր

29.07.2026 | 10:44
Պատգամավորի թեկնածու Արա Նախշքարյանը ձերբակալվել է ընտրակաշառքին առնչվող գործի շրջանակներում
29.07.2026 | 10:43
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը կխաղա Ուզբեկստանում
29.07.2026 | 10:35
Անչափահասին հարկադիր աշխատանքի ենթարկելու գործն ուղարկվել է դատախազություն
29.07.2026 | 10:26
ԱՄՆ-ն հայտնել է Սաուդյան Արաբիայի հետ Իրաքում իրանամետ խմբերին հարվածելու մասին
29.07.2026 | 10:16
ԱՄՆ ֆոնդային շուկաները փակվել են խառը դինամիկայով․ Dow Jones-ը գերազանցել է 52 հազար կետը
29.07.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 29-ի դրությամբ
29.07.2026 | 09:45
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
29.07.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
29.07.2026 | 00:56
«Արարատ-Արմենիան» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 23:02
«Կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը»․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման արդյունքների մասին
28.07.2026 | 22:38
Հաղթանակի զբոսայգու գլխավոր մուտքի կամարն ու հարակից պատերը գեղարվեստական լուսավորություն կստանան
28.07.2026 | 22:15
Firebird AI ընկերության՝ Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարանն» օրեր անց կգործարկվի. ԲՏԱ նախարար
28.07.2026 | 21:49
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.07.2026 | 21:35
1 տրիլիոն դրամից ավելի ավանդներ, 800 մլրդ դրամ վարկեր․ Ամերիաբանկն ամփոփել է մանրածախ բանկինգի 2026-ի առաջին կիսամյակը
28.07.2026 | 21:23
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է ջոկերի հրամանատարներին և բանակային դիրքերի ավագներին
Բոլորը

Մեծ Բրիտանիային պատուհասել է «Յունիս» փոթորիկը, երկրում հայտարարվել է վտանգի կարմիր աստիճան։ Բրիտանական կղզիների միլիոնավոր բնակիչների խորհուրդ է տրվել չլքել տները` փոթորիկի պատճառով, որը վերջին տասնամյակների ընթացքում գրանցված ամենաուժեղներից է, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Օդերևութաբանական ծառայությունը տագնապի ամենաբարձր` կարմիր մակարդակ է հայտարարել Լոնդոնում, Անգլիայի հարավ-արևելքում և արևելքում: Եղանակային վտանգի կարմիր մակարդակն արդեն գործում է հարավ-արևմտյան Անգլիայի և հարավային Ուելսի տարածքում։

Այսօր հարյուրավոր դպրոցներ փակվել են, Ուելսում երկաթուղային հաղորդակցությունը դադարեցվել է, զինվորականները բարձր պատրաստվածության վիճակում են։

«Յունիս» փոթորիկի անցման ժամանակ քամիները կարող են հասնել ժամում 145 կիլոմետրի, ինչը սպառնում է լուրջ ավերածություններով և էլեկտրաէներգիայի անջատումներով, զգուշացնում են կանխատեսողները։ «Յունիսը» Բրիտանիայում մեկ շաբաթվա ընթացքում գրանցված երկրորդ խոշոր փոթորիկն է: Ավելի վաղ «Դադլի» փոթորիկը հարվածել էր Շոտլանդիայի, հյուսիսային Անգլիայի և Հյուսիսային Իռլանդիայի շրջաններին՝ հազարավոր տներ թողնելով առանց էլեկտրականության:

Եղանակի կարմիր մակարդակ հազվադեպ է հայտարարվում: Նման նախազգուշացումը նշանակում է, որ մարդկանց կյանքին վտանգ է սպառնում․ քամին կարող է քշել տների տանիքներ, քանդել էլեկտրահաղորդման գծեր և արմատախիլ անել ծառերը:

Տաթև Ֆռանգյան