Ռուբեն Գալչյանի բաց նամակն ընդունվել է ի գիտություն․ ԱԳՆ 

Լուրեր

29.07.2026 | 13:42
Խաբիբ Նուրմագոմեդովը և Քոնոր Մաքգրեգորը հրավիրվել են Ռոնալդուի հարսանիքին
29.07.2026 | 13:34
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
29.07.2026 | 13:27
Միջադեպի մասին մամուլից եմ տեղեկացել. Ղալումյանը՝ Կոնջորյանի եղբոր ծեծի դեպքի մասին
29.07.2026 | 13:19
Մարկ Կուկուրելյան ԱԱ-2026-ին նվիրված դաջվածք է արել. ԼՈՒՍԱՆԿԱՐ
29.07.2026 | 13:11
Moody’s-ը Հայաստանի սուվերեն վարկանիշի հեռանկարը բարձրացրել է «դրականի»
29.07.2026 | 13:05
Հայաստանի ըմբշամարտի հավաքականի մարզիչը Բաքվում խոսել է առաջնության ընթացքից
29.07.2026 | 13:01
Խուդաթյանը` գազի մատակարարման շուրջ Իրանի առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 12:57
ԱԺ հետագա անելիքներն ենք քննարկելու, հանձնաժողովների նախագահներ ընտրենք. Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 12:45
Թրամփը և Նեթանյահուն շաբաթներ տևած լարվածությունից հետո «շատ լավ» հանդիպում են անցկացրել
29.07.2026 | 12:34
ՔՊ-ին սատարելու համար 61-ամյա քաղաքացուն թիրախավորած անձի գործն ուղարկվել է դատարան
29.07.2026 | 12:30
Յուրա Մովսիսյան. «Սպերցյանի փոխարեն ես նույն կերպ կվարվեի»
29.07.2026 | 12:25
Հայտնաբերվել են հետախուզվողներ, ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոցներ․ ՆԳՆ
29.07.2026 | 12:21
Իմ մահվան մասին լուրերը չափազանցված են. Արայիկ Հարությունյան․ ՏԵՍՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 12:10
ՊՆ-ն հերքում է զինվորի ծեծի մասին լուրը // «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու է ձերբակալվել․ ԼՈՒՐԵՐ
29.07.2026 | 12:01
ԱՄՆ Սենատն աջակցել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծի ընթացակարգային քվեարկությանը
Բոլորը

Օրերս քարտեզագետ, ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր Ռուբեն Գալչյանը բաց նամակ էր հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանին։

Նամակում, մասնավորապես, նշվում էր․ «Փետրվարի 4-ին հրատարակվեց լուրը, որ Ադրբեջանի մշակույթի նախարարը խոսել է մի կազմված ծրագրի մասին, որի նպատակն է Արցախի օկուպացված տարածքում իրենց կողմից աղվանա-ադրբեջանական անվանված հուշարձանների վրայից ջնջելու հայկական գրություններն ու հետքերը:

Այս հայտարարությունը շարունակությունն է այն պնդումին, որ Ադրբեջանի և շրջակա տարածքներում գտնվող բոլոր քրիստոնեական վանքերը, տաճարնեըը, եկեղեցիները, խաչքարերն ու հուշարձանները կառուցել են իրենց նախնիները՝ աղվանները: Օրերս Ադրբեջանի և Թուրքիայի բարձրաստիճան անձինք պաշտոնապես հայտարարեցին որ ադրբեջանցիներն ու թուրքերը բարեկամներ են ու եղբայրներ, և երկուսը նույն ազգն ու ժողովուրդն են, բաժանված երկու երկրի միջև: Այսպիսով ադրբեջանցիները դառնում են օղուզ թուրքերի ժառանգները և ուղղակի հերքում իրենց աղվանական ծագում ունենալը: Եթե սա է իրենց կարգախոսը, ապա քրիստոնյա աղվանները, ովքեր Ադրբեջանի պնդումով, կառուցել են տարածքում գտնվող և այսօր հայկական ճանաչված բոլոր վանքերը, եկեղեցիներն ու հուշարձանները, իրականում օրերս հայտարարծ իրենց թուրք նախնիների կառուցածները չեն կարող լինել: Այսպիսով Ադրբեջանի և Արցախի տարածքում գտվող քրիստոնեական որևէ հուշարձան, վանք ու եկեղեցի Ադրբեջանի թուրք նախնիների հետ մշակութային որևէ կապ չի կարող ունենալ:

Ադրբեջանի այս երկակի նախահայրեր ունենալը նրանք առ ասյօր գործածել են ըստ իշխող պայմանների: Եվրոպական ու քրիստոնյա ազգերի հետ բանակցելիս նրանք խոսել են իրենց աղվանական ծագում ունենալու մասին, իսկ Թուրքիայի հետ բանակցելիս նրանց նախնիները դառնում են թուրքական ցեղերը:

Մեր իշխանությունները այս հակասությունները պետք է բարձրաձայնեն բոլոր միջազգային քննարկումներում ու հարթակներում՝ այսպիսով հերքելով Ադրբեջանի կեղծ և հակասական հայտարարությունները: Եթե, ըստ նրանց պաշտոնական հայտարարությունների, ադրբեջանցիների նախահայրերը թրքական ցեղերն են եղել, ապա իրենց հայտարարած աղվանական-քրիստոնեական մշակույթը ներկա ադրբեջանցիների հետ չունի ոչ մի առնչություն և իրենցը չի կարող լինել»։

Factor.am-ը նամակի վերաբերյալ պարզաբանում էր խնդրել Արտաքին գործերի նախարարից։ Գերատեսչության լրատվության և հանրային դիվանագիտության վարչության պետ Սերոբ Բեջանյանը մեզ պատասխանել է, որ նախարարությունը Ռուբեն Գալչյանի հետ բազմամյա համագործակցության դրական փորձ ունի և ծանոթ է նամակի բովանդակությանը։

Իսկ ինչ դիրքորոշում ունի գերատեսչությունը Գալչյանի այն առաջարկի վերաբերյալ, թե «իշխանություններն այս հակասությունները պետք է բարձրաձայնեն բոլոր միջազգային քննարկումներում ու հարթակներում` այսպիսով հերքելով Ադրբեջանի կեղծ և հակասական հայտարարությունները»։ Առաջարկի շուրջ մեր հարցմանն ի պատասխան ԱԳՆ-ից հայտնել են հետևյալը․ «Հարկ ենք համարում ընդգծել, որ ադրբեջանական կողմի հակահայկական հայտարարություններին հետևելը, դրանց պատշաճ ձևով արձագանքելը և նման հայտարարությունների բովանդակության և ձևի վրա միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելն ԱԳՆ ամենօրյա աշխատանքի մաս են կազմում և Գալչյանի բաց նամակն ընդունվել է ի գիտություն»։

Հիշեցնենք՝ օրեր առաջ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց քաղհասարակության մի խումբ ներկայացուցիչներ և քաղաքացիներ բողոքի ակցիա էին իրականացնում՝ պահանջելով կանխել  Արցախում հայկական մշակութային ժառանգության վերացումն ու նենգափոխումը։

 

Արփի Հակոբյան