Էրդողանը Ստամբուլում զիջում է դիրքերը․ իշխող ԱԶԿ-ն թուրքական մեգապոլիսում ընտրողների աջակցության զգալի կորուստ ունի

Լուրեր

29.07.2026 | 16:10
Նեյմարն ավարտեց կարիերան Բրազիլիայի հավաքականում
29.07.2026 | 16:04
Մահափորձ Տուլայում ԱԹՍ-ներ մշակող ընկերության ղեկավարի դեմ
29.07.2026 | 15:55
Կուսակցությունների խոշոր նվիրատու 202 անձի եկամուտները կասկած են առաջացրել. նյութերը ԿԿՀ-ն ուղարկել է Հակակոռուպցիոն կոմիտե 
29.07.2026 | 15:49
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
29.07.2026 | 15:47
2026-ի առաջին կիսամյակում քրեական վարույթներով վերականգնվել է ավելի քան 6,6 մլրդ դրամ
29.07.2026 | 15:41
ԵԿՄ-ն լրագրողներն են լուծարել. ես և´ նախագահ եմ լինելու, և´ պատգամավոր. Սասուն Միքայելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 15:39
Պետբյուջեից 24 մլն դրամ՝ Փաշինյանի հովանու ներքո հեծանվային արշավ կազմակերպելու համար
29.07.2026 | 15:30
Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասնակիցն անհետ կորել է Բրազիլիայում
29.07.2026 | 15:19
Ռուսական կողմն 80 անօդաչուներով հարձակվել է Ուկրաինայի վրա․ Խերսոնում զոհ կա
29.07.2026 | 15:10
Խուդաթյանը՝ ռուսական գազն իրանականով փոխարինելու մասին // ՀԷՑ-ը հանրային գերակա շահ կճանաչվի․ ԼՈՒՐԵՐ
29.07.2026 | 14:59
Հանկարծամահություն չէր․ Աջափնյակում մահացած տղամարդու դեպքով սպանության վարույթ է նախաձեռնվել
29.07.2026 | 14:51
Իրանը դիտարկել է Ուկրաինայում նավահանգստի հարվածելու տարբերակը՝ ի պատասխան Կասպից ծովում իրանական նավի վրա հարձակման․ NYT
29.07.2026 | 14:41
Դանիել Իոաննիսյանը Ավետ Կոնջորյանի դեմ հաղորդում է ներկայացրել Դատախազություն
29.07.2026 | 14:27
Զելենսկին հայտնել է Ռյազանի և Պերմի նավթավերամշակման գործարաններին հարվածների մասին
29.07.2026 | 14:18
Հայտնի է՝ որքան գումար է առաջարկել «Ռեալը» Ռոդրիի տրանսֆերի համար
Բոլորը

Սոցիալական ազդեցությունների հետազոտությունների կենտրոնի (TEAM) կողմից հունվարին Ստամբուլում անցկացված հարցումը ցույց է տվել, որ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավարած «Ժողովրդական դաշինքին» ընտրողների աջակցությունն էականորեն նվազել է, ավելին, քան երկրի այլ շրջաններում։ Այս մասին գրում է turkishminute-ը:

Ըստ հարցման՝ իշխող դաշինքի ընտրական աջակցությունը նվազել է 9,5 տոկոսային կետով՝ ամբողջ երկրում 7,9 կետով անկման համեմատ:

«Նախկինում Ստամբուլի ընտրողները՝ քաղաք, որը գաղթականների է ընդունում Թուրքիայի բոլոր հատվածներից, նման վարքագիծ էր դրսևորում ամբողջ Թուրքիայի ընտրողների հետ: Սա, ըստ երևույթին, փոխվել է Ստամբուլում հիմա իշխող դաշինքի ընտրողների աջակցության անկումն ավելի մեծ է, քան Թուրքիայի մնացած մասում»,- ասվում է ընկերության հայտարարության մեջ։

ԱԶԿ-ի ձայները Ստամբուլում նվազել են մինչև 35,4 տոկոս՝ 2018 թվականի 42,4 տոկոսի դիմաց, մինչդեռ գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցությանը (CHP) նույն ժամանակահատվածում կարողացել է մեծացնել ընտրական աջակցությունը՝ 26,7-ից հասցնելով 36,2 տոկոսի:

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ևս կիսում է իր կուսակցության ճակատագիրը Ստամբուլում նրա աջակցությունը նվազել է 9,2 կետով (43,3-ից հասնելով 34,2 տոկոսի), իսկ  ամբողջ Թուրքիայում՝ 6,5 կետով (44,4-ից 37,9 տոկոս)՝ 2018 թվականից ի վեր։

Իսկ ահա Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն կարողացել է իր աջակցությունը մեծացնել 2019 թվականի հունիսի 23-ին իր պաշտոնում ընտրվելուց հետո։ Ստամբուլի ընտրողների 56,5 տոկոսը հայտարարել է, որ կաջակցի Իմամօղլուին քաղաքապետի հերթական ընտրություններում։

Իմամօղլուն 2019-ի ընտրություններում հաղթել էր իշխող կուսակցության ազդեցիկ դեմքերից Բինալի Յըլդըրըմին։ 

Հարցման արդյունքների համաձայն՝ Ստամբուլի բնակիչները գտնում են, որ ներկայիս քաղաքապետի վարչակազմն ավելի հաջողակ է, քան նախորդը ընտրողների 52,9 տոկոսն ասել է, որ գործող վարչակազմն «ավելի լավն է», իսկ 23,5 տոկոսն ասել է, որ այն «ավելի վատն» է:

Նշենք, որ Թուրքիայի տնտեսական ճգնաժամի, սոցիալական լարվածության ու գնաճի ֆոնին Էրդողանի և նրա կուսակցության վարկանիշը շարունակում է նվազել, ինչը փաստում են տարբեր սոցհարցումները։

Էմմա Չոբանյան