Զելենսկին ՌԴ-ից և ԱՄՆ-ից Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքներ է պահանջել

Լուրեր

23.07.2026 | 23:28
Կապանը` ԱՊՀ 2026 թվականի երիտասարդական մայրաքաղաք
23.07.2026 | 23:09
27 հայ զինծառայող ավարտել է բրիտանական հրահանգիչների պատրաստման դասընթացը
23.07.2026 | 22:53
Կոնֆերենցիաների լիգա. «Նոան» խուսափեց պարտությունից
23.07.2026 | 22:44
Լատվիայում հավանություն են տվել Ռուսաստանից գրքերի և խաղալիքների ներմուծման արգելքին
23.07.2026 | 22:15
Վահագն Խաչատուրյանը ստորագրեց փաստացի բնակության պահանջով ընտրական իրավունքը սահմանափակող օրենքը
23.07.2026 | 22:02
ԱՄՆ Պետդեպը հայտարարել է, որ Թուրքիան չի կարող F-35-եր ստանալ, քանի դեռ պահպանում է ռուսական C-400-ները
23.07.2026 | 21:59
Կոնֆերենցիաների լիգա. «Փյունիկը» պարտվեց «Դեբրեցենին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 21:51
Ռուբինյանի կարգադրությամբ՝ ԱԺ-ում պարգևատրման գումար կբաշխվի պատգամավորների և աշխատակազմի աշխատողների միջև
23.07.2026 | 21:40
Ֆրանսիայում, Իտալիայում և Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքար է․ Ֆրանսիայի հարավում ավելի քան 10,000 մարդ է տարհանվել
23.07.2026 | 21:27
Փոշու պարունակությունը Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
23.07.2026 | 21:00
ՌԴ-ն պատերազմ է հայտարարել ՀՀ-ին, որը տանկերով չէ․ բայց այն վիրավոր գազան է՝ պետք է զգույշ լինել․ Ռուբեն Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 20:52
Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտը» ոչ-ոքի խաղաց «Կլուժի» հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 20:48
Հրաժարականի լուրեր և ջնջված հրապարակումներ․ ի՞նչ է կատարվում վարչապետի աշխատակազմում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 20:39
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.07.2026 | 20:25
Սաուդյան Արաբիայում միջուկային էներգետիկան զարգացնելու՝ ԱՄՆ-ի մտադրությունը մտահոգություններ է առաջացրել
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «ՌԲԿ Ուկրաինա»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Կիևը պետք է ստանա երաշխիքների համակարգ, որը չի զիջի նրան, ինչը երկրներին առաջարկում է ՆԱՏՕ-ն։ Նա դա կապել է  դաշինքին Ուկրաինայի միանալու ձգձգման հետ։

«ՆԱՏՕ-ն, փաստացի, այսօր գոյություն ունեցող անվտանգության դաշինքներից միակն է, որին կարող է միանալ Ուկրաինան։ Այնտեղ մեզ համար բաց դռների դիրքորոշում կա։ Բայց այս ճանապարհին մեծ տարածություն կա՝ տարիներ և ամիսներ, հատկապես, եթե կա սրացում։ Անցնելով այս ճանապարհը՝ մենք պետք է ձեռք բերենք երաշխիքների համակարգ։ Եվ գոնե տեսականորեն այն չպետք է զիջի այն համակարգին, որն առաջարկվում է ՆԱՏՕ-ի երկրներին»,- ասել է Զելենսկին։

Նա ընդգծել է, որ «դա ստեղծված իրավիճակի միակ այլընտրանքն է, երբ մենք պաշտպանում ենք ինքներս մեզ»։

Զելենսկին նշել է, որ Ուկրաինայի համար ամրագրված երաշխիքներով փաստաթուղթ պետք է ստորագրվի Ռուսաստանի և ԱՄՆ-ի կողմից։

«Նորմանդական ձևաչափից մենք չենք առանձնանում, և ոչ ոք չի առանձնանում։ Աշխարհի ամենաուժեղները, այդ թվում՝ Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը, կնստեն ու կստորագրեն, որ կա նման ճանապարհ։ Բայց այնտեղ պետք է լինի 3-4-5 կետ մեր երկրի անվտանգության մասին»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը։

Էմմա Չոբանյան