Ուզո՞ւմ ես բուժվել, տո՛ւր անձնական տվյալներդ. ԲԿ-ն հրաժարվել է սպասարկել․ ահազանգ քաղաքացուց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
Բոլորը

Պատշաճ բժշկական ծառայություններ մատուցելու նպատակով՝ բնակչության պետական ռեգիստրից անսահմանափակ քանակով հարցում անելու և ցանկացած անձնական տվյալներ ստանալու, դրանք 10 տարով պահպանելու անվերապահ համաձայնություն։ «Վարդանանց» բժշկական կենտրոնում քաղաքացուն այսպիսի բովանդակությամբ համաձայնություն են առաջարկել ստորագրել՝ քովիդի թեստ հանձնելու համար։ Անձնական տվյալների անձեռնմխելիության խախտման խնդրի մասին քաղաքացին գրառում է արել ֆեյսբուքյան էջում։

Համաձայնություն ստանալն իրավաչափ է, բայց պետք էր քաղաքացուն պատշաճ իրազեկել, թե ինչի համար է ստորագրում, Factor TV-ի հարցին ի պատասխան՝ արձանագրեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նախարարության կողմից բուժհաստատություններին նման գործելաոճի առաջարկ չի եղել՝ նշում է նախարարը։ Սա մասնավոր ընկերության որոշումն է։

Factor TV-ն փորձեց պարզաբանում ստանալ նաև «Վարդանանց» բժշկական կենտրոնից։ ԲԿ-ի զարգացման և ռազմավարական ծրագրերի գծով տնօրեն Նելսոն Զուլոյանը մեզ հետ զրույցում նշեց, որ թերի անձնական տվյալներով այցելուներին հրաժարվում են սպասարկել առհասարակ։ Կենտրոնից տեղեկացրին, որ բնակչության պետական ռեգիստրի հետ «Վարդանանց» բժշկական կենտրոնը համաձայնագիր ունի, որը սկսել է գործել երեկվանից և կապված է կենտրոնի միասնական էլեկտրոնային կառավարման համակարգում այցելուների տվյալների թարմացման հետ։ Հարցին՝ ինչո՞ւ 10 տարով, տնօրենը պատասխանեց․ ենթադրում են, որ եթե այցելուն դառնում է «Վարդանանց»-ի հաճախորդ, պարբերաբար ծառայություն է ստանալու։ Ըստ կենտրոնի ներկայացուցչի՝ ցանկացած պահի այցելուն կարող է գրավոր դիմել և պահանջել իր տվյալները փոփոխել կամ ոչնչացնել։

Եթե անձնական տվյալներին հասանելիությունն իրավաչափ է, ապա այդ տվյալները տրամադրել հրաժարվող քաղաքացուն չսպասարկելը հակասում է սահմանադրական նորմերին՝ պարզաբանում են Առողջապահության նախարարությունից։

ՀՀ բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին օրենքի 13-րդ հոդվածը ամրագրում է․ «Յուրաքանչյուր ոք՝ անկախ ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, տարիքից, առողջական վիճակից, հաշմանդամությունից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից, Սահմանադրությամբ, սույն օրենքով և այլ օրենքներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված կարգով ունի բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք»։

Անահիտ Ավանեսյանը հայտնեց, որ նախարարության համապատասխան վարչությունը զբաղվում է խնդրով և առաջիկայում այդ մասին տեղեկություն կտրամադրի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան