ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության ՀՀ առաքելության տնօրենն այցելել է ԿԳՄՍՆ

Լուրեր

14.05.2026 | 23:29
Թուրքիայի և Վրաստանի քաղաքացիները 2025 թվականին ԵՄ-ից արտաքսումների թվով առաջին ու երկրորդ տեղերում են
14.05.2026 | 23:15
Մեկնարկել է «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը. Հայաստանի պատվիրակը հանդես կգա 6-րդը
14.05.2026 | 23:01
Որևէ պետական հիմնարկ չի կարող պատկանել որևէ մեկին. Անահիտ Ավանեսյանը դատապարտել է Տաշիրի պոլիկլինիկայում տեղի ունեցած միջադեպը
14.05.2026 | 22:51
Ստեղծվելու է Նիկոլայ Ծատուրյանի հուղարկավորության կառավարական հանձնաժողով
14.05.2026 | 22:44
Ղազախստանն ու Թուրքիան ընդլայնված ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել
14.05.2026 | 22:28
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.05.2026 | 22:14
Ռուսական ինքնաթիռի կողմից նետված ավիառումբն է հանգեցրել Բելգորոդի մարզում գնացքի ռելսերից դուրս գալուն. աղբյուր
14.05.2026 | 22:00
Ներում չի լինելու, կազատվեն աշխատանքից այդ տնօրենները՝ կան որոշումներ․ Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 21:53
Ադրբեջանում 328 քաղբանտարկյալ կա. իրավապաշտպաններ
14.05.2026 | 21:50
Գյումրիում արձանագրվել են սուր աղիքային վարակի դեպքեր. 15 անձ հոսպիտալացվել է
14.05.2026 | 21:45
Կյանքից հեռացել է Ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը
14.05.2026 | 21:44
Երևան-Եղվարդ ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. կան տուժածներ
14.05.2026 | 21:30
Ահազանգեր՝ բոլոր կողմերից․ ինչ խախտումներ են եղել քարոզարշավի առաջին շաբաթում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 21:23
Նարեկ Կարապետյանը՝ Սամվել Կարապետյանի այլ քաղաքացիություններից հրաժարվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 21:13
Էջմիածնում վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ, 15-ամյա տղան տեղափոխվել է հիվանդանոց. դեպքը բացահայտվել է
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) Հայաստանի առաքելության տնօրեն Ջոն Ալելոյին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, հայտնում են նախարարությունից։

Նախարարը շնորհավորել է Ջոն Ալելոյին՝ ԱՄՆ ՄԶԾ Հայաստանի առաքելության տնօրենի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք: Վահրամ Դումանյանի խոսքով՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը մեր երկրում կարևոր գործունեություն է ծավալում, և նախարարությունը պատրաստ է զարգացնել համագործակցությունը կրթության, մշակույթի և երիտասարդության ոլորտներում:

ՄԶԾ Հայաստանի առաքելության տնօրեն Ջոն Ալելոն իր հերթին նշել է, որ ԿԳՄՍ նախարարությունը համակարգում է Հայաստանի համար հեռանկարային առումով մի շարք կարևոր ուղղություններ և այդ շրջանակներում արձանագրել է բազում հաջողություններ: Նա նաև փաստել է այդ ոլորտներում որոշակի մարտահրավերների առկայությունը՝ վստահություն հայտնելով, որ համատեղ ծրագրերի, միասնական նպատակի և ջանքերի համադրման արդյունքում կարձանագրվի համապատասխան առաջընթաց, քանի որ առկա է նվիրում, պատրաստակամություն և ռիսկերի հաղթահարման կամք:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը նշել է այն ծրագրերը, որոնց ուղղությամբ կողմերը կարող են համագործակցությունը զարգացնել: Մասնավորապես անդրադարձ է եղել ԱՄՆ ՄԶԾ ֆինանսավորմամբ իրականացվող «Ներառական կրթության համակարգի հզորացում Հայաստանում» ծրագրին, որը համընդհանուր ներառականության ճանապարհին նախանշված թիրախային նպատակներին և արդյունքներին հասնելու գործընթացում աջակցություն է ԿԳՄՍ նախարարությանը: Փոխնախարարը շեշտել է ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից նախատեսվող երիտասարդության մասնակցության ծրագրի շրջանակում հնարավոր համագործակցությունը, ինչպես նաև կարևորել է մշակութային տուրիզմի ոլորտում ջանքերի համադրման հարցը՝ այդ համատեքստում անդրադառնալով ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ իրականացված մշակութային տուրիզմի «Իմ Հայաստան– My Armenia» ծրագրին: Արթուր Մարտիրոսյանն անդրադարձել է նաև ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից Հայաստանում աշխատուժի զարգացման ծրագրի շրջանակում փոխգործակցությանը՝ կարևորելով ագրարային ոլորտում մասնագետների պատրաստման և կադրերի համալրման խնդիրը:

Կողմերն անդրադարձել են նաև ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հետ հնարավոր համագործակցությանը նախարարության կողմից իրականացվող ծրագրային բյուջետավորման գործընթացի, դրա ռիսկերի կառավարման և հաշվետվողականության համակարգի համատեքստում:

Հանդիպման ավարտին Վահրամ Դումանյանը տեղեկացրել է, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի» նախագիծը՝ կարևորելով բոլոր շահագրգիռ կողմերի ակտիվ ներգրավվածությունը վերոնշյալ գործընթացում: