Զելենսկին ԵՄ-ին հայտնել է Դոնբասում իրավիճակի սրման մասին․ ԵՄ-ն ուշադիր հետևում է իրավիճակի զարգացմանը

Լուրեր

29.07.2026 | 15:30
Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասնակիցն անհետ կորել է Բրազիլիայում
29.07.2026 | 15:19
Ռուսական կողմն 80 անօդաչուներով հարձակվել է Ուկրաինայի վրա․ Խերսոնում զոհ կա
29.07.2026 | 15:10
Խուդաթյանը՝ ռուսական գազն իրանականով փոխարինելու մասին // ՀԷՑ-ը հանրային գերակա շահ կճանաչվի․ ԼՈՒՐԵՐ
29.07.2026 | 14:59
Հանկարծամահություն չէր․ Աջափնյակում մահացած տղամարդու դեպքով սպանության վարույթ է նախաձեռնվել
29.07.2026 | 14:51
Իրանը դիտարկել է Ուկրաինայում նավահանգստի հարվածելու տարբերակը՝ ի պատասխան Կասպից ծովում իրանական նավի վրա հարձակման․ NYT
29.07.2026 | 14:41
Դանիել Իոաննիսյանը Ավետ Կոնջորյանի դեմ հաղորդում է ներկայացրել Դատախազություն
29.07.2026 | 14:27
Զելենսկին հայտնել է Ռյազանի և Պերմի նավթավերամշակման գործարաններին հարվածների մասին
29.07.2026 | 14:18
Հայտնի է՝ որքան գումար է առաջարկել «Ռեալը» Ռոդրիի տրանսֆերի համար
29.07.2026 | 14:07
Հորդանանն իրանական 5 հրթիռ է որսացել, մինչ Թեհրանը հայտնել է ԱՄՆ բազային հարվածելու մասին
29.07.2026 | 14:06
Մարտունիում բացվել է ավագ սերնդի ժամանցի և զբաղվածության «Գտնված երազ» ակումբը
29.07.2026 | 13:58
Վարդավառի ջրոցին «ագրեսիա» էր որակել. ռուս բլոգերի նկատմամբ վարույթ է նախաձեռնվել
29.07.2026 | 13:50
Wildberries-ը սկսել է պահեստային տարածքներ փնտրել Ղազախստանում՝ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածների ֆոնին
29.07.2026 | 13:42
Խաբիբ Նուրմագոմեդովը և Քոնոր Մաքգրեգորը հրավիրվել են Ռոնալդուի հարսանիքին
29.07.2026 | 13:34
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
29.07.2026 | 13:27
Միջադեպի մասին մամուլից եմ տեղեկացել. Ղալումյանը՝ Կոնջորյանի եղբոր ծեծի դեպքի մասին
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին տեղեկացրել է Դոնբասում տիրող իրավիճակի մասին, գրում է Korrespondent-ը։

«Մարիուպոլից ես զրույց ունեցա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Նրան տեղեկացրեցի անվտանգության իրավիճակի և այսօրվա սադրիչ հրետակոծությունների մասին, մասնավորապես՝ Ստանիցա Լուգանսկայի ուղղությամբ։ Նրան շնորհակալություն հայտնեցի՝ Ուկրաինային աջակցելու դոնորների համաժողով անցկացնելու նախաձեռնության համար»,- Twitter-ում գրել է Զելենսկին։

Reuters-ի հաղորդմամբ՝ ԵՄ-ում հայտարարել են, որ համակ ուշադրությամբ հետևում են Դոնբասում իրավիճակին։ Նշվում է նաև, որ ԵՄ առաջնորդների հանդիպմանը չեն քննարկի Ռուսաստանի դեմ նոր կոնկրետ պատժամիջոցները, քանի որ այս հարցը տարաձայնություններ է հարուցում։

«Պատժամիջոցների պատճառը քաղաքական գնահատականի հարց է: Մենք դեռ չենք մտնում այս քննարկման մեջ: Մենք ուշադիր հետևում ենք Դոնբասի հրետակոծության հետ կապված իրավիճակին, գիտենք, որ դա կարող է օգտագործվել որպես փորձ կամ արդարացում»,- ասել է ԵՄ ներկայացուցիչը։

Նրա խոսքով՝ ոչ պաշտոնական գագաթնաժողովը նվիրված կլինի Ֆրանսիայի և Գերմանիայի նախագահների զեկույցին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների վերաբերյալ։

Տաթև Ֆռանգյան