«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում կանխվել է արգելված իրերի ներթափանցման երկու դեպք

Լուրեր

10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
Բոլորը

Փետրվարի 15-ին՝ ժամը 21:40-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, խուզարկության են ենթարկել դատարանից հիմնարկ տեղափոխված կալանավորված անձին․ տեղեկացնում են ՔԿԾ-ից։

Խուզարկության արդյունքում վերջինիս մի կոշիկի ներբանից հայտնաբերել են անհայտ ծագման, սպիտակ, օվալաձև դեղահաբ, իսկ մյուսից՝ մեկանգամյա օգտագործման ածելիի սայր:

Հաջորդ օրը՝ փետրվարի 16-ին՝ ժամը 19:45-ի սահմաններում, նույն հիմնարկի պահակետերից մեկի ծառայողն ահազանգել է, որ լսել է նետվող առարկայի վայր ընկնելուն նմանվող ձայն: Ահազանգից անմիջապես հետո քրեակատարողական ծառայողները զննության են ենթարկել տարածքը և հայտնաբերել ներնետված պոլիէթիլենային տոպրակ, որում առկա են եղել ալկոհոլին բնորոշ հեղուկով 2 պլաստմասսայե շիշ և սպունգի կտորներով փաթեթավորված բջջային հեռախոս:

Փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Նշանակվել են դատաքիմիական փորձաքննություններ: