Գերմանիայում փոթորիկը կաթվածահար է արել երկաթուղային հաղորդակցությունը

Լուրեր

29.07.2026 | 11:39
Թրամփը հայտարարել է, որ Զելենսկիի հետ հանդիպումը «շատ լավ» է անցել
29.07.2026 | 11:28
ՌԴ-ն Պավել Դուրովին մեղադրում է ահաբեկչությանը նպաստելու մեջ․ նրա նկատմամբ միջազգային հետախուզում կհայտարարվի
29.07.2026 | 11:16
Փրկարարները Սևանա լճում օգնության են հասել հեծանվանավակով ափից հեռացած երկու քաղաքացու
29.07.2026 | 11:05
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Ռյազանում նավթավերամշակման գործարանի և Wildberries-ի պահեստի վրա
29.07.2026 | 10:57
Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը․ տուժածներ չկան
29.07.2026 | 10:44
Պատգամավորի թեկնածու Արա Նախշքարյանը ձերբակալվել է ընտրակաշառքին առնչվող գործի շրջանակներում
29.07.2026 | 10:43
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը կխաղա Ուզբեկստանում
29.07.2026 | 10:35
Անչափահասին հարկադիր աշխատանքի ենթարկելու գործն ուղարկվել է դատախազություն
29.07.2026 | 10:26
ԱՄՆ-ն հայտնել է Սաուդյան Արաբիայի հետ Իրաքում իրանամետ խմբերին հարվածելու մասին
29.07.2026 | 10:16
ԱՄՆ ֆոնդային շուկաները փակվել են խառը դինամիկայով․ Dow Jones-ը գերազանցել է 52 հազար կետը
29.07.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 29-ի դրությամբ
29.07.2026 | 09:45
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
29.07.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
29.07.2026 | 00:56
«Արարատ-Արմենիան» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 23:02
«Կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը»․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման արդյունքների մասին
Բոլորը

Գիշերը Գերմանիայի հյուսիսային և արևմտյան շրջաններ թափանցած «Իլենիա» հզոր փոթորիկը կաթվածահար է արել երկրում երկաթուղային տրանսպորտի շարժը։ Յոթ դաշնային նահանգներում՝ Ներքին Սաքսոնիայում, Բրեմենում, Համբուրգում, Շլեզվիգ-Հոլշտայնում, Մեկլենբուրգ-Արևմտյան Պոմերանիայում, Բեռլինում  և Բրանդենբուրգում միջքաղաքային գնացքների շարժը դադարեցվել է, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Փոթորիկը մեծապես ազդել է նաև տարածաշրջանային երկաթուղային հաղորդակցության վրա: Գրեթե ամենուր գնացքների մեկնումը չեղարկվում կամ հետաձգվում է։ Համբուրգի հարավում գնացքների երթևեկությունն ամբողջությամբ դադարեցվել է։ Deutsche Bahn երկաթուղային կոնցեռնը չի բացառում, որ առաջիկա օրերին երթևեկության խափանումները կշարունակվեն։

Գերմանիայի ամենաբնակեցված դաշնային նահանգում՝ Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիայում, բոլոր դպրոցները փակվել են՝ որպես նախազգուշական միջոց: Երկրի կառավարությունը հորդորել է ծնողներին, եթե հնարավոր է, երեխաներին նաև մանկապարտեզ չտանել: Բրեմեն նահանգի դպրոցներն անցել են հեռավար ուսուցման, դպրոցները փակ են նաև Ներքին Սաքսոնիայի որոշ շրջաններում։ Մի շարք այլ շրջաններում իշխանությունները թույլ են տվել ծնողներին ինքնուրույն որոշել՝ իրենց երեխաներին դպրոց ուղարկե՞լ, թե՞ ոչ։

Տաթև Ֆռանգյան