Շատ վատ զարգացումներ են սպասվում․ ռուս-թուրքական մերձեցումը կխորանա․ Արա Պապյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.08.2026 | 17:37
Մտադի՞ր եք առաջիկայում այցելել Ստեփանակերտ․ Էդգար Ղազարյանը՝ Լուսինե Բադալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 17:36
Դիլիջան քաղաքի ջրամատակարարումը մի քանի ժամով կդադարեցվի
18.08.2026 | 17:32
«Արարատ-Արմենիան» մեկնել է Ռումինիա. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
18.08.2026 | 17:25
Մեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է շարունակել աջակցել Ուկրաինային՝ Մոսկվայի մեղադրանքների ֆոնին
18.08.2026 | 17:15
Ուիլյամս քույրերը տևական ընդմիջումից հետո խաղացել են միասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 17:07
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի դեսպանին
18.08.2026 | 16:56
Դնեպրոպետրովսկի մարզի 16 բնակավայրերից երեխաներով ընտանիքները հարկադիր տարհանվում են
18.08.2026 | 16:48
«Փաշինյանը հայերենի հրաշալի իմացություն ունի». Ռուզաննա Երեմյանը՝«կզացնել»,«չոքացնել» խոսույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 16:37
Գերմանիայում դատարանը Ուկրաինայի քաղաքացուն դատապարտել է ազատազրկման՝ ՌԴ-ի հատուկ ծառայությունների պատվերով դիվերսիա կազմակերպելու համար
18.08.2026 | 16:25
Վիետնամի և Կամբոջայի վարչապետները շնորհավորել են Փաշինյանին վերանշանակման առիթով
18.08.2026 | 16:16
ՉԼ հաղթողը 30 տարեկանում կարիերան ավարտելուց հետո նորամուտն է նշել սիրողական թիմում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
18.08.2026 | 16:07
Նոր Հաճնում ավտոկռունկ է ընկել․ նախնական տվյալներով կա 2 զոհ, 1 վիրավոր
18.08.2026 | 16:06
«Զվարթնոց» օդանավակայանում կներդրվեն առանց սահմանապահի միջամտության սահմանը հատելու e-gate համակարգեր
18.08.2026 | 15:55
ՃՏՊ-ից հետո վարորդը կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, եթե առկա է տուժողի հետ հաշտություն
18.08.2026 | 15:45
Վանաձոր քրեակատարողական հիմնարկի կալանավորը, ըստ հարազատների, մեկ ամիս է՝ հացադուլի մեջ է
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը դիվանագետ, ԱԺԲ խորհրդի անդամ Արա Պապյանի հետ

-Պարո՛ն Պապյան, այսօր Հայաստանի համար վտանգավոր չէ՞, արդյոք, ընտրություն կատարել ՌԴ-ի և Արևմուտքի միջև։ Մի՞թե ճշգրիտ բանաձևը, գոնե հիմա, «և-և»-ը չէ, որը Սերժ Սարգսյանի բանաձևն էր արտաքին քաղաքականության ճակատում, որը, կարծես, նաև Նիկոլ Փաշինյանի կառավարությունն է շարունակում։ 

-Ազգային ժողովրդավարական բևեռը հենց «և-և»-ի կողմնակիցն է։ Խնդիրն այն է, որ այդ «և-և»-ը չկա. կա միայն Ռուսաստանըъ սկսած զենքից, զինամթերքից, բանակից, անվտանգությունից, հեռուստատեսությունից, անգամ՝ արձաններից։ Փողոցում քո դրած արձաններից… ինքը կարողանում է որոշել՝ այս արձանը լինի, թե՞ չլինի։ Մեր խնդիրն Արևմուտքին և ԱՄՆ-ին այստեղ բերելն է, ոչ թե ՌԴ-ին վտարելը։ Մենք վտարելու խնդիր չունենք, դա պատմական ընթացք է, ինքնըստինքյան է կատարվում դա անգամ՝ առանց մեր ցանկության։ ՌԴ-ն գնում է, մարող կայսրություն է, եկեք հանկարծ չանենք այնպես, որ մի օր արթնանանք ու տեսնենք՝ ինչպես 1917-ին, 1991-ին, որ Ռուսաստանը չկա ժամանակավորապես, և մենք մնանք թուրքի յաթաղանի դիմաց։ Մեր ասածը սա է՝ եկեք ԱՄՆ-ի հետ հարաբերությունները խորացնենք, ընդլայնենք, ստանանք կարգավիճակ, որի շնորհիվ կարող ես քվեարկել և ռազմական օգնություն ստանալ՝ ինչպես 85 մեծ օդանավ օգնություն ստացավ Ուկրաինան, թեև ՆԱՏՕ-ի անդամի կարգավիճակ չունի։

-Եթե ավելի պարզեցնենք՝ Ձեր մտահոգությունն այն է, որ ՌԴ-ն կհեռանա այստեղից և ՀՀ-ն միայնա՞կ կմնա Թուրքիայի և Ադրբեջանի հետ։

-Ռուսաստանն արդեն հեռանում է։ Արցախի դժխեմ բախտն ու ճակատագիրը պարզ օրինակ է։ Երբ ՌԴ-ն Ղրիմը գրավում էր, համերգ և ուրախություն էր, տեսա՞ք, ոնց Արցախը փուռը տվեցին, ոնց կոտորել տվեցին։ Հենց սա է։

-Բայց մյուս տեսակետն էլ կա, որ Արցախի այս հատվածը փրկվել է հենց ռուս խաղաղապահների շնորհիվ։

-Այո՛, ճիշտ է՝ կոտորել տվեցին, որ գան փրկեն, փրկելու համար այդ զորքը մտցնեն այդտեղ։ Քաղաքական գործչի համար կարևոր որակ է կանխատեսել զարգացումները և միշտ պետք է վատագույն տարբերակը հաշվարկել։ Վատագույն տարբերակը հետևյալն է․ եթե ՌԴ-ն դադարում է ինչ-որ մի շրջան չլինել այստեղ հարց լուծող, քանի որ ՀՀ-ն չունի Արևմուտքի հետ խորացված հարաբերություններ, վակուումի մեջ է, կարո՞ղ է միայնակ գոյատևել, թե՞ չի կարող։ Մարդկանց այնպես է թվում, որ ՌԴ-ն հավերժորեն լինելու է։ Էլի՛ եմ կրկնում՝ Արցախում էլ էին կրկնում, որ ՌԴ-ն թույլ չի տա, որ պատերազմ լինի, ՌԴ-ն թույլ չի տա պատերազմը երեք օրից ավելի շարունակվի, ՌԴ-ն եկել է ու գնացողը չի։ Ինքը ո՛չ միայն գնալու է, այլև շատ ուրիշ բաներ է տալու։ Երբ երկիրը թուլանում է, արդեն քեզնից չի կախված։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան