Քննարկվել են Չարենցի 125-ամյակին նվիրված ծրագրերը

Լուրեր

10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Տարին չարենցյան է. 2022 թ. լրանում է մեծանուն գրողի ծննդյան 125-ամյակը: Հոբելյանական տարվա շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով ստեղծվել է Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները համակարգող աշխատանքային խումբ՝ բանասիրական գիտությունների թեկնածու Անահիտ Չարենցի (Եղիշե Չարենցի կրտսեր դուստրը) նախագահությամբ․ տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։

ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային խմբի անդրանիկ նիստը, որը վարել է նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: ԿԳՄՍ նախարարի տեղակալը ողջունել է աշխատանքային խմբի անդամներին, մաղթել արդյունավետ աշխատանք: Նա կարևորել է խմբի առաքելությունը՝ որպես չարենցյան շունչը ողջ տարվա ընթացքում կենդանի պահելու առանցքային գործոն:

Նիստի ընթացքում դիտարկվել են Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների ծրագրերը, դրանց վերաբերյալ ներկայացվել են աշխատանքային խմբի անդամների դիրքորոշումները, քննարկվել են հաստատված միջոցառումների կազմակերպման խնդիրները:

Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանի խոսքով՝ թանգարանը, ի թիվս մի շարք միջոցառումների, նախաձեռնել է գրողի ստեղծագործությունների թարգմանական աշխատանք ֆրանսերենով և անգլերենով:

Ժաննա Մանուկյանը ներկայացրել է նաև մարտի 13-ին՝ Չարենցի ծննդյան օրը նախատեսված միջոցառումների ժամանակացույցը: Նախատեսվում է շրջայց թանգարանում, ներկայացում «Ամբոխները խելագարված» պոեմի հատվածներով, հուշատախտակի բացում, քայլերթ դեպի «Ամբոխները խելագարված» հուշարձան և այլն: Կողմերը քննարկել են միջոցառումների մանրամասները, ներկայացրել իրենց նկատառումները:

ՀՀ Կոտայքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության կրթության բաժնի պետ Կարեն Հունանյանն էլ ներկայացրել է Չարենցավան համայնքի՝ հոբելյանական տարվան նախապատրաստական աշխատանքները: Առաջարկվել է նախաձեռնել քաղաքում Չարենցի անվան ցուցասրահի վերանորոգման աշխատանքները՝ այն համալրելու նպատակով Չարենցի տուն-թանգարանի հետ համագործակցելով:

Ա. Խզմալյանը մատնանշել է քննարկված բոլոր հարցերը տուն-թանգարանի՝ որպես համակարգող մարմնի ուշադրության կենտրոնում պահելու անհրաժեշտությունը:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել մինչև հոբելյանական օրը՝ մարտի 13-ը, մեկ անգամ ևս կազմակերպելու աշխատանքային հանդիպում՝ քննարկելու արված և ընթացիկ աշխատանքները: