Իսրայելի նախագահը Թուրքիա մեկնելուց առաջ նախ կայցելի Հունաստան և Կիպրոս

Լուրեր

16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
Բոլորը

Իսրայելի նախագահ Իսաակ Հերցոգը հաջորդ երկու շաբաթների ընթացքում, նախքան Թուրքիա մեկնելն ու նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցություններ անցկացնելը, կմեկնի Հունաստան և Կիպրոս։ Այս մասին գրում է «Ահվալ»-ը՝ վկայակոչելով The Jerusalem Post-ը։

«Ուղևորությունները կոչված են հավաստիացնելու Աթենքին և Նիկոսիային, որ Անկարայի հետ մերձեցումը տեղի չի ունենա այն սերտ կապերի հաշվին, որոնք Իսրայելը զարգացրել է նրանց հետ վերջին տարիներին»,- ասվում է հրապարակման մեջ։

Նշվում է, որ Հերցոգի մեկօրյա այցը Աթենք նախատեսվում է հաջորդ հինգշաբթի, իսկ Կիպրոս այցը կկայանա հաջորդ շաբաթ։

Նախօրեին հայտնի դարձավ, որ Թուրքիա Հերցոգի այցին ընդառաջ՝ փետրվարի 16-17-ը Իսրայելում կլինի թուրքական պատվիրակությունը, որը գլխավորելու են նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի արտաքին քաղաքական հարցերով գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալընը, ԱԳ փոխնախարար Սեդաթ Օնալը։ Պաշտոնյաները հանդիպելու են նաև Պաղեստինի իշխանությունների հետ:

Հավելենք, որ ավելի վաղ իսրայելական մամուլը տեղեկություններ էր տարածել, որ Իսրայելի ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյան նախորդ ամիս գաղտնի այցելել է Թուրքիա՝ նախագահ Հերցոգի այցի նախապատրաստման շրջանակում։

Էմմա Չոբանյան