Եթե ՌԴ-ն հարձակվի Ուկրաինայի վրա, դա կլինի ընտրության պատերազմ՝ պատերազմ առանց պատճառի․ Ջո Բայդենի ուղերձը

Լուրեր

22.10.2026 | 20:15
Փաշինյանը 2 տարի ունի․ կա՛մ ընդդիմությանը կհամոզի, կա՛մ նոր ընտրություններ կլինեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 20:09
Ֆրանսիայում հաստատվել է անասունների շրջանում տարածված Շամոնդա վիրուսով մարդու վարակման առաջին դեպքը․ վարակվածը մահացել է
22.10.2026 | 20:00
Դե «կրակեք ձեր ոտքին», ինչ է՝ ՌԴ-ն թերացավ անվտանգային պարտականություններում․ Փաշինյանն էր ՀԱՊԿ-ի նախագահողը․ Խոսրով Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 19:47
Ընտրություն՝ առանց այլընտրանքի․ ինչ է լինում, երբ մեկ ուժ է մասնակցում ՏԻՄ ընտրություններին
22.10.2026 | 19:34
Հայտնի է «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «ԱԶ Ալկմարի» դեմ խաղում
22.10.2026 | 19:18
Վրաստանում լրագրող է ձերբակալվել հայրենիքի դավաճանության մեղադրանքով՝ Դավիթ Գարեջիի հետ կապված Կոբախիձեի և Ալիևի միջև «գաղտնի գործարքի» լուրերի համար
22.10.2026 | 19:04
Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցության հարցեր
22.10.2026 | 18:47
Կառավարությունը 148,5 մլն դրամ է հատկացրել 2 հայկական միջնադարյան ձեռագիր ձեռք բերելու համար
22.10.2026 | 18:32
Վրաստանի վարչապետն ընդունել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին
22.10.2026 | 18:19
Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքին հարվածելու մասին
22.10.2026 | 18:10
ԵՏՀ նախարարը՝ Հայաստանի ներկայացրած բողոքի մասին // Հանրապետության որոշ հատվածներում ձյուն է տեղացել․ ԼՈՒՐԵՐ
22.10.2026 | 18:02
Երևանի հյուրանոցներից մեկում օտարերկրացիներին ստիպել են համակարգչային հափշտակություններ կատարել․ մեկ անձ կալանավորվել է
22.10.2026 | 17:53
ՌԴ-ի «Աֆրիկյան կորպուսն» ու Մալիի ԶՈՒ-ն տանջում են տեղի բնակիչներին հոսանքով և խեղդամահ անելով․ HRW
22.10.2026 | 17:46
ՀԷՑ-ի նախկին տնօրենը մեղադրվում է «Ուժեղ Հայաստանի» օգտին քվեարկելուն հորդորելու միջոցով ընտրական իրավունքի խոչընդոտման նախապատրաստության մեջ
22.10.2026 | 17:44
Տիգրան Վիրաբյանը «Կինոդարան» հարթակի թիմի հետ քննարկել է հայկական անիմացիայի ու AI տեխնոլոգիաներով մշակութային նախագծերի զարգացումը
Բոլորը

ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ի անդամ երկրները հրթիռներ չունեն ուկրաինական հողի վրա և չեն ծրագրում դրանք «տեղակայել այնտեղ»։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ դիմելով ժողովրդին։

«Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ն սպառնալիք չեն Ռուսաստանի համար: Ուկրաինան սպառնալիք չէ Ռուսաստանի համար: Ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ ՆԱՏՕ-ն Ուկրաինայում հրթիռներ չունեն: Մենք դրանք այնտեղ տեղակայելու ծրագրեր չունենք: Մենք չենք ձգտում ապակայունացնել Ռուսաստանը։ Ռուսաստանի քաղաքացիներին՝ դուք մեր թշնամին չեք»,- ասել է Բայդենը Սպիտակ տանը ելույթի ժամանակ։

Դիմելով ռուսաստանցիներին՝ ամերիկացի առաջնորդն ասել է, որ չի հավատում, որ նրանք ցանկանում են «արյունալի, կործանարար պատերազմ Ուկրաինայի՝ այն երկրի և ժողովրդի դեմ, ում հետ այդքան խորը բարեկամական և մշակութային կապեր ունեն»։

Նա հիշել է Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին՝ նշելով, որ ամերիկացիներն ու ռուսները «կռվել ու զոհվել են կողք կողքի պատմության ամենասարսափելի պատերազմում»։

«Երկրորդ համաշխարհային պատերազմն անհրաժեշտության պատերազմ էր, բայց եթե Ռուսաստանը հարձակվի Ուկրաինայի վրա, դա կլինի ընտրության պատերազմ՝ պատերազմ առանց պատճառի կամ պատրվակի»,- ասել է նա՝ հավելելով, որ ինքը չի փորձում «սադրել», այլ ցանկանում է «պատմել ճշմարտությունը»։

«Եթե Ռուսաստանը ներխուժի Ուկրաինա մոտակա օրերին և շաբաթներին, մարդկային արժեքը Ուկրաինայի համար կլինի ահռելի, ռազմավարական ծախսը Ռուսաստանի համար նույնպես մեծ կլինի։ Եթե Ռուսաստանը հարձակվի Ուկրաինայի վրա, միջազգային հանրության պատասխանը կլինի դատապարտող։ Աշխարհը չի մոռանա, որ Ռուսաստանն ընտրեց անհարկի մահն ու ավերածությունը: Ուկրաինա ներխուժելն ինքն իրեն հասցված վերք կլինի»,- նախազգուշացրել է ԱՄՆ նախագահը:

Ջո Բայդենը նաև հույս է հայտնել, որ ճգնաժամը կարող է լուծվել դիվանագիտական ճանապարհով՝ հաշվի առնելով, որ Ռուսաստանը պաշտոնապես առաջարկել է շարունակել բանակցությունները։

«Մենք պետք է դիվանագիտությանը հաջողության հասնելու բոլոր հնարավորությունները տանք, և ես կարծում եմ, որ կան մեր երկրներից յուրաքանչյուրի անվտանգության խնդիրները լուծելու իրական ուղիներ»,- ընդգծել է նա։

Բայդենը նաև հույս է հայտնել, որ ճգնաժամը կարող է լուծվել դիվանագիտական ճանապարհով՝ հաշվի առնելով, որ Ռուսաստանը պաշտոնապես առաջարկել է շարունակել բանակցությունները․ «Մենք պետք է դիվանագիտությանը հաջողության հասնելու բոլոր հնարավորություն տանք, և ես կարծում եմ, որ կան մեր երկրներից յուրաքանչյուրի անվտանգության խնդիրները լուծելու իրական ուղիներ»։

ԱՄՆ նախագահն ասել է, որ Վաշինգտոնն «առաջարկում է սպառազինությունների վերահսկման նոր միջոցներ, նոր թափանցիկության միջոցներ» և «նոր ռազմավարական կայունության միջոցներ»՝ հավելելով, որ «այդ միջոցները վերաբերում են բոլոր կողմերին՝ և՛ ՆԱՏՕ-ին, և՛ Ռուսաստանին»:

Ըստ Բայդենի՝ Վաշինգտոնը պատրաստ է ձեռնարկել «գործնական, արդյունքին միտված քայլեր, որոնք կարող են առաջ մղել ընդհանուր անվտանգությունը»։

«Բայց մենք չենք զոհաբերի հիմնարար սկզբունքները։ Ազգերն ունեն ինքնիշխանության և տարածքային ամբողջականության իրավունք։ Նրանք ունեն ազատություն՝ որոշելու իրենց ուղին և ընտրելու, թե ում հետ կհամագործակցեն։ Այնուամենայնիվ, դա մեծ տեղ է թողնում դիվանագիտության և ապաէսկալացիայի համար։ Մեր կարծիքով՝ սա բոլոր կողմերի համար առաջընթացի լավագույն ճանապարհն է»,- վստահ է Սպիտակ տան ղեկավարը։

Թեև ԱՄՆ-ը «չի ձգտում ուղիղ առճակատման Ռուսաստանի հետ», նա «ուժով կպատասխանի», եթե Ուկրաինայում բնակվող ամերիկացիներին հարվածեն, զգուշացրել է ԱՄՆ ղեկավարը։

«Եթե Ռուսաստանը հարձակվի Միացյալ Նահանգների կամ նրա դաշնակիցների վրա ասիմետրիկ միջոցներով, ինչպիսիք են կործանարար կիբերհարձակումները մեր ընկերությունների կամ կարևոր ենթակառուցվածքների վրա, մենք պատրաստ ենք պատասխանել»,- ասել է Ջո Բայդենը։

Վաշինգտոնը պատրաստ է արձագանքել էներգակիրների գների աճին, հավելել է նա։

Տաթև Ֆռանգյան