ՆԱՏՕ-ի ընդլայնում օրակարգում չկա․ Օլաֆ Շոլց
Քաղաքականություն
15.02.2022 | 20:06ՆԱՏՕ-ի ընդլայնում նախատեսված չէ, այն օրակարգում չկա, այսօրվա կառավարությունները ստիպված չեն լինի դրանով զբաղվել։ Այս մասին 15-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո ասել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հայտարարությունը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Ընդլայնում նախատեսված չէ, չի քննարկվում, օրակարգում չկա: Մենք ստիպված չենք լինի զբաղվել այս թեմայով, քանի դեռ յուրաքանչյուրս մեր պաշտոնում ենք»,- ասել է Շոլցը մամուլի ասուլիսի ժամանակ։