Պուտինին երաշխիքներ են պետք, որ ՌԴ-ում իշխանափոխության դեպքում արտաքին միջամտություններ չլինեն․ Վասաձեն՝ ուկրաինական ճգնաժամի մասին

Լուրեր

15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
Բոլորը

Ռուսաստանը, կարծես, շանտաժ է անում Արևմուտքին, և ոչ թե Ուկրաինային, քանի որ Կիևին շանտաժի ենթարկել հնարավոր չէ։ Factor.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց վրացի քաղաքագետ, «Новости Кавказа GSAC»-ի հեղինակ Գելա Վասաձեն՝ անդրադառնալով Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակին։

«Ուկրաինան պատրաստ է պայքարել և դրա համար բոլոր միջոցներն ունի։ Ի դեպ, վերջին տարիներին այդ հնարավորությունները մեծապես ավելացել են։ Միակ իրական խնդիրը Ռուսաստանի Դաշնության հրթիռային համակարգն է։ Սակայն հրթիռային զենքը կարող է ինչ-որ բան ոչնչացնել, բայց երկիր գրավելու տարբերակ չունի»,- ասաց նա։

Գելա Վասաձեի խոսքով՝ մյուս կողմից, միանգամայն հնարավոր է հարավօսական Ցխինվալի տարբերակը․ տեղային պատերազմ՝ Դոնեցկի և Լուգանսկի ճանաչումով։

«Եվ սա միանգամայն տեղավորվում է «երկաթե վարագույրի» տրամաբանության մեջ, որի մասին մենք վերջերս զրուցեցինք Բենիամին Պողոսյանի հետ «Новости Кавказа GSAC»-ի եթերում»,- հավելեց նա։

Հարցին, թե ի՞նչ է իրականում ցանկանում ՌԴ նախագահը՝ Ուկրաինայի շուրջ նման լարվածություն ստեղծելով, վրացի վերլուծաբանը կարծիք հայտնեց, որ իր տպավորությամբ՝ Պուտինը երաշխիքներ է ցանկանում, որ Ռուսաստանում իշխանափոխության դեպքում արտաքին միջամտություններ չլինեն։

«Նաև ցանկանում է, որ պատժամիջոցները չեղարկվեն»,- նշեց Վասաձեն։

Միաժամանակ, Գելա Վասաձեն քիչ հավանական է համարում, որ Ռուսաստանը ցանկանա Հայաստանին ներգրավել Ուկրաինայի դեմ իր ագրեսիայում․ «Դրա համար նա առանձին, շատ ավելի կարևոր տարր ունի՝ Բելառուսը»։

Այս օրերին մասնագիտական շրջանակները քննարկում են Ուկրաինայում հնարավոր պատերազմի ազդեցությունը մեր տարածաշրջանի վրա։ Սրա հետ կապված վրացի փորձագետը նշեց՝ Հարավային Կովկասն ունի իր օրակարգը․ դա առաջին հերթին առճակատումը կամ համագործակցությունն է Ռուսաստանի և Թուրքիայի միջև։

«Ո՛չ Մոսկվան, ո՛չ Անկարան հիմա հարաբերությունների սրման չեն գնա։ Իհարկե, Մոսկվան ցանկանում է վերահսկիչ փաթեթ ստանալ Վրաստանի նկատմամբ, որն այժմ գտնվում է Վաշինգտոնի և Բրյուսելի ձեռքում։ Սակայն ԱՄՆ-ն հազիվ թե այդքան հեշտությամբ հրաժարվի Վրաստանից։ Ուստի, այսօր տարածաշրջանում միանգամայն հասկանալի հավասարակշռություն է ձևավորվել»,- ասաց նա։

Հիշեցնենք՝ Ռուսաստանը շուրջ 150 հազար զինվորականի և ռազմական տեխնիկա է կենտրոնացրել Ուկրաինայի սահմաններին։ Արևմտյան երկրների առաջնորդները բազմիցս զգուշացրել են, որ Ռուսաստանը ցանկացած պահի կարող է հարձակվել։ Մոսկվան կտրականապես հերքում է դա՝ պնդելով, որ իրավունք ունի սեփական զորքը տեղակայել Ռուսաստանի ցանկացած վայրում:

Նշենք նաև, որ այս իրադարձությունների ֆոնին Ռուսաստանի Պետդումայի պատգամավորները կողմ են քվեարկել նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված դիմումին, որով խնդրում են ճանաչել ինքնահռչակ Լուգանսկի և Դոնեցկի ժողովրդական հանրապետությունները։

Հռիփսիմե Հովհաննիսյան