Այսօր ևս երկու դիմում ենք ներկայացրել ՍԴ․ Արամ Վարդևանյան

Լուրեր

16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
16.09.2026 | 20:06
Աշխատակիցներին սպառնում են աշխատանքից ազատել քաղաքական հայացքների պատճառով. «Անկախ դիտորդ»-ը ահազանգում է
16.09.2026 | 19:50
Նիժնի Տապըռի գեղ եք ուզում, որ ոնց ուզեք՝ ձեր «Մայբախ»-ները քշեք. Փաշինյան
16.09.2026 | 19:37
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Սպարտա Պրահայի» դեմ խաղում
16.09.2026 | 19:36
Ինչի է` Դուք, Ղարաբաղից լինելով, Երևանում բնակարան ունեք, 100 հազարը չունեն. Փաշինյանը` Հովսեփյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:25
Կախած վիճակում կոշիկդ հանելու եմ. Փաշինյանը` Լևոն Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:14
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները մեկնարկեցին հաղթանակով
16.09.2026 | 19:06
Եթե Քոչարյանի ունեցվածքը օրինական է, թող հեղափոխություն անեն. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:02
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 18:55
Հայտնի է՝ ով է Սիմոնյանի նշած քրեական հեղինակությունը, որը, ըստ նրա, Հայկ Սարգսյանի ընտանիքի ընկերն է
Բոլորը

ՀՀ ԱԺ Հայաստան խմբակցության խմբակցության անդամ Արամ Վարդևանյանը հանդես է եկել ֆեյսբուքյան գրառմամբ, որը ներկայացնում ենք ստորև․

«Ցանկանում եմ տեղեկացնել, որ այսօր ևս երկու դիմում ենք ներկայացրել Սահմանադրական դատարանին՝ դատարանների և տեղական ինքնակառավարման մարմինների անկախության ակնհայտ խնդիրների վերաբերյալ.

1) Հաշվի առնելով արդեն աբսուրդի հասնող երկակի ստանդարտը և հիմնավորվածության դեֆիցիտը Արդարադատության նախարարության կողմից դատավորների նկատմամբ հարուցվող կարգապահական վարույթների մասով, վիճարկել ենք առհասարակ Դատական օրենսգրքով նախատեսված այդ լիազորության սահմանադրականությունը:

2) Գործադիր իշխանության կողմից ՏԻՄ ավագանու կարգավիճակի հակասահմանադրական զավթման խնդրին ևս պետք է լուծում տրվի: Մասնավորապես դիմումով վիճարկվել է այն, որ առանց տարբերակելու թե տվյալ համայնքի ղեկավարն ընտրվում է ուղղակի ձևով, թե՞ ավագանու կողմից հենց գործադիր իշխանության միջամտելու և վերջինիս կողմից համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու լիազորությունը:

Ներկայացված երկու դիմումները և նշյալ խնդիրները հերթական իրական փաստեր են Հայաստանում ժողովրդավարական նորմերի ակնհայտ հետընթացի և հատկանշական է, որ այդ ձևակերպումը օգտագործվել էր հենց վերջերս հայտնի Freedom House կազմակերպության կողմից»: