Նոր հարցեր պատերազմի քննիչ հանձնաժողովի կազմի շուրջ. ովքե՞ր կմասնակցեն փակ նիստերին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
16.09.2026 | 20:06
Աշխատակիցներին սպառնում են աշխատանքից ազատել քաղաքական հայացքների պատճառով. «Անկախ դիտորդ»-ը ահազանգում է
16.09.2026 | 19:50
Նիժնի Տապըռի գեղ եք ուզում, որ ոնց ուզեք՝ ձեր «Մայբախ»-ները քշեք. Փաշինյան
16.09.2026 | 19:37
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Սպարտա Պրահայի» դեմ խաղում
16.09.2026 | 19:36
Ինչի է` Դուք, Ղարաբաղից լինելով, Երևանում բնակարան ունեք, 100 հազարը չունեն. Փաշինյանը` Հովսեփյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:25
Կախած վիճակում կոշիկդ հանելու եմ. Փաշինյանը` Լևոն Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:14
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները մեկնարկեցին հաղթանակով
16.09.2026 | 19:06
Եթե Քոչարյանի ունեցվածքը օրինական է, թող հեղափոխություն անեն. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:02
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 18:55
Հայտնի է՝ ով է Սիմոնյանի նշած քրեական հեղինակությունը, որը, ըստ նրա, Հայկ Սարգսյանի ընտանիքի ընկերն է
Բոլորը

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքներում ներգրավված կլինի արտախորհրդարանական ընդդիմությունից երեք ներկայացուցիչ: Կազմը քննարկվել և հաստատվել է Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ:

«Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանի փոխանցմամբ՝ իր, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանի և Արցախի ԱԽ նախկին քարտուղար, «Ազատական» կուսակցության ղեկավար Սամվել Բաբայանի մասնակցության հարցը Փաշինյանի հետ քննարկել են վարչապետի և արտախորհրդարանական ուժերի միջև պարբերաբար տեղի ունեցող հանդիպման ընթացքում:

Թե խորհրդարան չանցած ուժերն իրավական ի՞նչ կարգավորմամբ են մասնակցելու հանձնաժողովի նիստերին, առայժմ անհայտ է: ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքը թույլ է տալիս քննիչ հանձնաժողովի կազմում ընդգրկել միայն ոլորտային հանձնաժողովների պատգամավորներին: Իշխանական պատգամավոր, քննիչ հանձնաժողովը ղեկավարող Անդրանիկ Քոչարյանն իրավական լուծումների մասին այսօր ոչինչ չասաց:

Նրա խոսքով՝ հավանաբար հաջորդ երկուշաբթի հանձնաժողովը ևս մեկ դռնբաց նիստ կհրավիրի, որտեղ կքննարկվեն արտախորհրդարանական ընդդիմությանը հանձնաժողովի աշխատանքներում ընդգրկելու տարբերակները: Մինչ այդ, Նորայր Նորիկյանը նշում է՝ ոչ լեգիտիմ ճանապարհով գործընթացի մասնակից չեն դառնա: Արտախորհրդանական ուժերի ներկայացուցիչները հանձնաժողովից լիարժեք լիազորություններով անդամակցություն են ակնկալում:

Մինչ այս քննիչ հանձնաժողովի աշխատանքները բոյկոտած խորհրդարանական ընդդիմությունը սուր քննադատում է Սամվել Բաբայանի և մյուսների մասնակցությունը: «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը նշում է, որ քննիչ հանձնաժողովն այսպիսի կազմով միտում ունի ուշադրությունը շեղել իրական խնդիրներից և պատասխանատվությունն ուղղել բանակի կողմը:

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, մինչդեռ, Սամվել Բաբայանի մասնակցությունը կարևոր է համարում. «Շատերն անհանգստացած են Սամվել Բաբայանի մասնակցության մասին լսելուց, ես չեմ հասկանում, թե ինչու են վախենում և ասում, որ շահերի բախում կա: Չկա նման բան»։

Հիշեցնենք, որ Սամվել Բաբայանը պատերազմի շրջանում զբաղեցրել է Արցախի Անվտանգության խորհրդի նախագահի պաշտոնը, ասել է թե՝ եղել է կարևոր դերակատար։ Բաբայանը հրաժարական է տվել պատերազմի ավարտից անմիջապես հետո։

Այս հանգամանքի վրա ուշադրություն հրավիրող Սեյրան Օհանյանը դեմ է նաև իր նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի՝ քննիչ հանձնաժողովում ներգրավվելուն։ Արծրուն Հովհաննիսյանը, հիշեցնենք, ՀՀ ՊՆ խոսնակի պարտականությունները կատարել է 2012-2020 թվականներին, իսկ 44-օրյա պատերազմի ընթացքում հանդես է եկել որպես ՊՆ ներկայացուցիչ՝ հանդիսանալով պաշտոնական քարոզչության թիվ մեկ դեմքը։

Փորձագետներից ու արտախորհրդարանական ուժերից զատ՝ հանձնաժողովի կազմում մշտական անդամի կարգավիճակով ներառված կլինեն նաև զոհված ու անհետ կորած զինծառայողների ծնողներ:

Թե հանձնաժողովն այս կազմով ի՞նչ բացահայտումներ կանի և արդյո՞ք այն կմատնանշի պատերազմի պարտության մեղավորներին, դժվար է կանխատեսել: Համենայնդեպս, քննիչ հանձնաժողովի նախագահը հայտարարում է, որ իրենց նպատակը մեղավորներ գտնելը չէ:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան