Թուրք բարձրաստիճան պաշտոնյաներ են մեկնում Իսրայել՝ նախագահ Հերցոգի Անկարա այցին ընդառաջ

Լուրեր

16.09.2026 | 19:25
Կախած վիճակում կոշիկդ հանելու եմ. Փաշինյանը` Լևոն Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:14
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները մեկնարկեցին հաղթանակով
16.09.2026 | 19:06
Եթե Քոչարյանի ունեցվածքը օրինական է, թող հեղափոխություն անեն. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:02
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 18:55
Հայտնի է՝ ով է Սիմոնյանի նշած քրեական հեղինակությունը, որը, ըստ նրա, Հայկ Սարգսյանի ընտանիքի ընկերն է
16.09.2026 | 18:46
ՀՀ-ն է որոշումներ կայացնելու TRIPP մուտք ու ելքի պահին. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:34
Հայաստանի Մ-17 հավաքականը պարտվել է Լիբանանին
16.09.2026 | 18:29
Ուկրաինայի ԶՈՒ-ն հայտարարել է Ղրիմի օդանավակայանում ռուսական Սու-24 ռմբակոծիչի հարվածելու մասին
16.09.2026 | 18:27
Պուտինի մոտ ռազմաբազան հանելու հարց չեմ բարձրացրել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:18
Ինչ տեսանք Ադրբեջանի պաշտոնյայի կողմից անընդունելի է. Փաշինյանը` Հաջիևի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:10
Ալեն Սիմոնյանը՝ ռուսական ռազմաբազայի մասին // Նոր Սահմանադրության տեքստը մինչև տարեվերջ կհրապարակվի․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 18:00
Ունեցել ենք նահատակվելու քաղաքականություն, առաջարկում ենք ապրելու քաղաքականություն. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:53
Լիտվայի նախագահը հայտարարել է, որ երկրի օդային տարածքում խոցված անօդաչու սարքը ռուսական է
16.09.2026 | 17:53
Աղիողորմ մռնչյունները, որ հնչում են, դաս են նրանց համար` չեն մարսելու թալանած որևէ լումա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:43
ՍԴ-ն հրապարակել է TRIPP-ի հարցով որոշումը
Բոլորը

Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների պատվիրակությունը մեկնելու է Իսրայել՝ այդ երկրի նախագահ Իսաակ Հերցոգի՝ Անկարա կատարելիք այցին ընդառաջ։ Այս մասին հայտնում է Թուրքիայի ԱԳՆ-ն, փոխանցում է Reuters գործակալությունը՝ նշելով, որ տարածաշրջանային երկու հակառակորդ պետությունները փորձում են կապերը վերականգնել երկարատև թշնամությունից հետո։

Հաղորդվում է, որ թուրքական պատվիրակությունը, որն Իսրայելում կլինի փետրվարի 16-17-ը, գլխավորելու են նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի արտաքին քաղաքական հարցերով գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալընը, ԱԳ փոխնախարար Սեդաթ Օնալը։ Նշվում է, որ պաշտոնյաները կհանդիպեն նաև Պաղեստինի իշխանությունների հետ:

Հավելենք, որ ավելի վաղ իսրայելական մամուլը տեղեկություններ էր տարածել, որ Իսրայելի ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյան նախորդ ամիս գաղտնի այցելել է Թուրքիա՝ նախագահ Հերցոգի այցի նախապատրաստման շրջանակում։

Իսրայելը և Թուրքիան 2018 թվականին փոխադարձաբար արտաքսել են դեսպաններին, հարաբերությունները շարունակում են լարված մնալ։ Անկարան, սակայն, աշխատում է շտկել լարված հարաբերությունները տարածաշրջանի մի քանի երկրների հետ։

Իսրայելի նախագահականն ու ԱԳՆ-ն հայտնում են, որ Քալընը և Օնալն այցելում են Հերցոգի նախատեսված այցը համակարգելու և դեկտեմբերին Թուրքիայում կայացած քննարկումներից հետո պաշտոնյաների հետ բանակցություններ վարելու համար:

Ակնկալվում է, որ թուրքական պատվիրակությունը հանդիպելու է նաև Պաղեստինի պաշտոնյաների, այդ թվում՝ նախագահ Մահմուդ Աբբասի հետ։

Թուրքական մամուլը հայտնում է, որ Իսրայելի նախագահ Հերցոգի այցը Թուրքիա նախատեսվում է մարտի 9-10-ը։

Էմմա Չոբանյան