ՌԴ զորքերի հետքաշումն ապաէսկալացիա չի նշանակում․ ՆԱՏՕ

Լուրեր

08.06.2026 | 23:25
24 ժամ ջուր չի լինի Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
08.06.2026 | 23:12
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիաայի անջատումներ կլինեն
08.06.2026 | 22:58
Հայտնի է նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի օրը
08.06.2026 | 22:44
Իրանի ԱԳ նախարարը հայերեն գրառմամբ է շնորհավորել Փաշինյանին
08.06.2026 | 22:34
Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարները ստորագրել են Ստամբուլի հռչակագիրը
08.06.2026 | 22:24
Ամփոփվել են տնային կալանքի տակ գտնվող անձանց ընտրական իրավունքի ապահովման արդյունքները
08.06.2026 | 22:11
Հայաստանի ժողովուրդը քվեարկել է հանուն խաղաղության. ԵԽ նախագահը և Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել
08.06.2026 | 22:10
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանությունը մինչև հուլիսի 31-ը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է սահմանել
08.06.2026 | 21:59
Վստահ եմ, որ Հայաստանի և Իրանի հարաբերությունները նոր շրջանում էլ կշարունակեն ամրապնդվել. Փեզեշքիան
08.06.2026 | 21:45
Ջրվեժի գերեզմանատան մոտ մեքենա է այրվել
08.06.2026 | 21:33
Բաքվի դատախազը պահանջել է Toplum TV-ի լրագրողներին դատապարտել 13-16 տարվա ազատազրկման
08.06.2026 | 21:18
Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով. Հունաստանի վարչապետ
08.06.2026 | 21:09
Այսօր Երկրին կարող է հարվածել ուժեղ՝ G3 մակարդակի մագնիսական փոթորիկ. Ազիզյան
08.06.2026 | 20:51
«Ռեալը» ՈՒԵՖԱ-ին խնդրել է «Բարսելոնային» զրկել տիտղոսներից
08.06.2026 | 20:35
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին. Ռոբ Յետտեն
Բոլորը

ՆԱՏՕ-ն ստեղծված իրավիճակում «զգուշավոր լավատեսություն» է դրսևորել Ռուսաստանի հետ անվտանգության շուրջ բանակցություններում, սակայն Ուկրաինայի շուրջ ապաէսկալացիայի նշաններ դեռևս չկան։ Այս մասին այսօր հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, գրում է Korrespondent-ը։

«Մոսկվայից ազդանշաններ կան, որ դիվանագիտական ջանքերը պետք է շարունակվեն: Սա զգուշավոր լավատեսության հիմք է տալիս»,- ասել է նա։

Միևնույն ժամանակ, նա նշել է, որ տվյալներ չկան, որոնք վկայում են Ռուսաստանի Դաշնության կողմից անմիջապես տեղում ապաէսկալացիայի մասին։

«Առայժմ մենք տեղում ապաէսկալացիայի որևէ ապացույց չենք տեսել»,- ասել է Ստոլտենբերգը։

Նա հիշեցրել է, որ ավելի վաղ ռուս զինվորականներն արդեն լքել էին Ուկրաինայի մերձակայքում գտնվող դիրքերը, սակայն այնտեղ թողել էին զինտեխնիկա, որի շնորհիվ, անհրաժեշտության դեպքում, զորքերը կկարողանային արագ վերադառնալ սահման։

«Զորքերի տեղաշարժն ինքնին չի նշանակում իրական ապաէսկալացիա»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը՝ հավելելով, որ ապաէսկալացիայի համար Ռուսաստանի Դաշնությունը պետք է դուրս բերի նաև ծանր զինտեխնիկայի զգալի մասը։

Ստոլտենբերգը հայտարարել է նաև Ռուսաստանի հետ համագործակցության և երկխոսության՝ ՆԱՏՕ-ի պատրաստակամության մասին։

«Հունվարի 26-ին ես Ռուսաստանին հրավիրել եմ մի շարք հանդիպումների Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի շրջանակում, մենք ուղարկել ենք հստակ առաջարկներ հիմնական օրակարգով, որպեսզի լսենք Ռուսաստանին հուզող հարցերը, կիսվենք այն հարցերով, որոնք մեզ են հուզում, և ընդհանուր լեզու գտնենք»,- ասել է նա։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հիշեցրել է, որ դաշինքը պատրաստ է քննարկել Ռուսաստանի հետ հարաբերությունները, Եվրոպայում անվտանգությունը, ներառյալ՝ իրավիճակը Ուկրաինայում, ռիսկերի նվազեցումը, թափանցիկությունը և սպառազինությունների վերահսկումը, բայց չի գնա զիջումների հիմնական սկզբունքների հարցում, ինչպիսիք են յուրաքանչյուր ազգի իրավունքն ընտրելու իր ուղին։

Հիշեցնենք՝ այսօր ավելի վաղ ՌԴ Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Արևմտյան և Հարավային ռազմական շրջանների ստորաբաժանումները զորավարժություններից սկսում են վերադառնալ իրենց հենակետեր։

Տաթև Ֆռանգյան