Լավրովը պահանջել է «Կիևի և Դոնբասի միջև ուղիղ երկխոսության միջոցով իրականացնել մինսկյան պայմանավորվածությունները»

Լուրեր

29.07.2026 | 11:52
ՔՊ-ի վարչության նիստը. ՈՒՂԻՂ
29.07.2026 | 11:44
ԵԱ. Շախմատի Հայաստանի Մ-18 հավաքականը հաղթել է Գերմանիային
29.07.2026 | 11:39
Թրամփը հայտարարել է, որ Զելենսկիի հետ հանդիպումը «շատ լավ» է անցել
29.07.2026 | 11:28
ՌԴ-ն Պավել Դուրովին մեղադրում է ահաբեկչությանը նպաստելու մեջ․ նրա նկատմամբ միջազգային հետախուզում կհայտարարվի
29.07.2026 | 11:16
Փրկարարները Սևանա լճում օգնության են հասել հեծանվանավակով ափից հեռացած երկու քաղաքացու
29.07.2026 | 11:05
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Ռյազանում նավթավերամշակման գործարանի և Wildberries-ի պահեստի վրա
29.07.2026 | 10:57
Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը․ տուժածներ չկան
29.07.2026 | 10:44
Պատգամավորի թեկնածու Արա Նախշքարյանը ձերբակալվել է ընտրակաշառքին առնչվող գործի շրջանակներում
29.07.2026 | 10:43
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը կխաղա Ուզբեկստանում
29.07.2026 | 10:35
Անչափահասին հարկադիր աշխատանքի ենթարկելու գործն ուղարկվել է դատախազություն
29.07.2026 | 10:26
ԱՄՆ-ն հայտնել է Սաուդյան Արաբիայի հետ Իրաքում իրանամետ խմբերին հարվածելու մասին
29.07.2026 | 10:16
ԱՄՆ ֆոնդային շուկաները փակվել են խառը դինամիկայով․ Dow Jones-ը գերազանցել է 52 հազար կետը
29.07.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 29-ի դրությամբ
29.07.2026 | 09:45
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
29.07.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Մինսկյան համաձայնագրերի իրականացումը, որոնք նախատեսում են ուղիղ երկխոսություն Կիևի և Դոնեցկի ու Լուգանսկի միջև, այլընտրանք չունի։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Լեհաստանի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Զբիգնև Ռաուի հետ բանակցություններից հետո, գրում է «Ինտերֆաքսը»։

«Մենք վերահաստատեցինք, որ Մինսկի միջոցառումների փաթեթի ամբողջական և հետևողական իրականացումն այլընտրանք չունի, և հուսով ենք, որ ներկայիս նախագահությունը (ԵԱՀԿ), այդ թվում՝ Ուկրաինայում և Կոնտակտային խմբում իր հատուկ ներկայացուցչի միջոցով կնպաստի այդ ուղղությամբ տեղաշարժին»,- ասել է ռուսաստանցի նախարարը։

Նրա խոսքով՝ կարևոր է ապահովել Կիևի, Դոնեցկի ու Լուգանսկի միջև ուղիղ երկխոսությունը։

«Անհրաժեշտ է նաև ապահովել ԵԱՀԿ հատուկ դիտորդական առաքելության կողմից իրավիճակի մշտադիտարկման անաչառությունը։ Մենք կառույցի ղեկավարությունից ակնկալում ենք Դոնեցկի և Լուգանսկի իշխանությունների հետ կառուցողական աշխատանքային համագործակցություն, ինչպես պահանջում է այդ առաքելության մանդատը, որը հաստատվել է ԵԱՀԿ Մշտական խորհրդի կողմից»,- ասել է նա:

«Այս մանդատի համաձայն՝ առաքելությունը չպետք է անտեսի մարդու իրավունքների և ԶԼՄ-ների ազատության խախտումները ողջ Ուկրաինայում»,- հավելել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։

Տաթև Ֆռանգյան