ՌԴ Պետդուման կողմ է քվեարկել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունները ճանաչելու մասին որոշման նախագծին

Լուրեր

29.07.2026 | 10:44
Պատգամավորի թեկնածու Արա Նախշքարյանը ձերբակալվել է ընտրակաշառքին առնչվող գործի շրջանակներում
29.07.2026 | 10:43
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը կխաղա Ուզբեկստանում
29.07.2026 | 10:35
Անչափահասին հարկադիր աշխատանքի ենթարկելու գործն ուղարկվել է դատախազություն
29.07.2026 | 10:26
ԱՄՆ-ն հայտնել է Սաուդյան Արաբիայի հետ Իրաքում իրանամետ խմբերին հարվածելու մասին
29.07.2026 | 10:16
ԱՄՆ ֆոնդային շուկաները փակվել են խառը դինամիկայով․ Dow Jones-ը գերազանցել է 52 հազար կետը
29.07.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 29-ի դրությամբ
29.07.2026 | 09:45
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
29.07.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
29.07.2026 | 00:56
«Արարատ-Արմենիան» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 23:02
«Կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը»․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման արդյունքների մասին
28.07.2026 | 22:38
Հաղթանակի զբոսայգու գլխավոր մուտքի կամարն ու հարակից պատերը գեղարվեստական լուսավորություն կստանան
28.07.2026 | 22:15
Firebird AI ընկերության՝ Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարանն» օրեր անց կգործարկվի. ԲՏԱ նախարար
28.07.2026 | 21:49
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.07.2026 | 21:35
1 տրիլիոն դրամից ավելի ավանդներ, 800 մլրդ դրամ վարկեր․ Ամերիաբանկն ամփոփել է մանրածախ բանկինգի 2026-ի առաջին կիսամյակը
28.07.2026 | 21:23
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է ջոկերի հրամանատարներին և բանակային դիրքերի ավագներին
Բոլորը

ՌԴ Պետդուման լիագումար նիստի ժամանակ կողմ է քվեարկել Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները ճանաչելու մասին որոշման նախագծին։ Խորհրդարանի ստորին պալատի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը հայտնել է, որ փաստաթուղթն անհապաղ կուղարկվի պետության ղեկավարին, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Պատգամավորները կարծում են, որ ԿԺՀ-ի և ԼԺՀ-ի ճանաչումը հիմքեր կստեղծի՝ անվտանգության երաշխիքներ ապահովելու և հանրապետությունների բնակիչներին արտաքին սպառնալիքներից պաշտպանելու, ինչպես նաև միջազգային խաղաղության և տարածաշրջանային կայունության ամրապնդման համար»,- ընդգծել է Վոլոդինը։

Հունվարի 19-ին ՌԴ Կոմունիստական ​​կուսակցության պատգամավորները դիմումի նախագիծ էին ներկայացրել Ռուսաստանի նախագահին՝ Դոնբասի հանրապետությունները որպես անկախ պետություններ ճանաչելու և նրանց ղեկավարության հետ հնարավորինս արագ բանակցություններ սկսելու վերաբերյալ՝ միջպետական ​​հարաբերությունների իրավական հիմք ստեղծելու և համագործակցության ու փոխօգնության բոլոր ասպեկտները կարգավորելու վերաբերյալ։

Փետրվարի 14-ին էլ «Եդինայա Ռոսիայի» պատգամավորները Պետդումա են ներկայացրել Կոմունիստական ​​կուսակցության բանաձևի նախագծի վերաբերյալ ԱԳՆ-ի հետ խորհրդակցություններ սկսելու մասին բանաձևի նախագիծ։