ԱՄՆ-ն իր քաղաքացիներին հորդորում է Ադրբեջան և Բելառուս չմեկնել՝ COVID-19-ի բարձր մակարդակի պատճառով

Լուրեր

29.07.2026 | 11:39
Թրամփը հայտարարել է, որ Զելենսկիի հետ հանդիպումը «շատ լավ» է անցել
29.07.2026 | 11:28
ՌԴ-ն Պավել Դուրովին մեղադրում է ահաբեկչությանը նպաստելու մեջ․ նրա նկատմամբ միջազգային հետախուզում կհայտարարվի
29.07.2026 | 11:16
Փրկարարները Սևանա լճում օգնության են հասել հեծանվանավակով ափից հեռացած երկու քաղաքացու
29.07.2026 | 11:05
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Ռյազանում նավթավերամշակման գործարանի և Wildberries-ի պահեստի վրա
29.07.2026 | 10:57
Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը․ տուժածներ չկան
29.07.2026 | 10:44
Պատգամավորի թեկնածու Արա Նախշքարյանը ձերբակալվել է ընտրակաշառքին առնչվող գործի շրջանակներում
29.07.2026 | 10:43
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը կխաղա Ուզբեկստանում
29.07.2026 | 10:35
Անչափահասին հարկադիր աշխատանքի ենթարկելու գործն ուղարկվել է դատախազություն
29.07.2026 | 10:26
ԱՄՆ-ն հայտնել է Սաուդյան Արաբիայի հետ Իրաքում իրանամետ խմբերին հարվածելու մասին
29.07.2026 | 10:16
ԱՄՆ ֆոնդային շուկաները փակվել են խառը դինամիկայով․ Dow Jones-ը գերազանցել է 52 հազար կետը
29.07.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 29-ի դրությամբ
29.07.2026 | 09:45
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
29.07.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
29.07.2026 | 00:56
«Արարատ-Արմենիան» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 23:02
«Կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը»․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման արդյունքների մասին
Բոլորը

ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման կենտրոնը Ադրբեջանն ու Բելառուսը դասել է COVID-19-ի համավարակի տարածման վտանգավորության ամենաբարձր մակարդակ ունեցող պետությունների շարքում։ Այս մասին տեղեկանում ենք Կենտրոնի պաշտոնական կայքից։

Կենտրոնը Ադրբեջանն ու Բելառուսը ներառել է COVID-19-ի ամենաբարձր՝ 4-րդ մակարդակի ճանապարհորդական ծանուցումների ցանկում։ Երկու երկրների պարագայում էլ ԱՄՆ-ն խորհուրդ է տալիս իր քաղաքացիներին խուսափել ճանապարհորդել այդ երկրներ։

Բացի այդ, ներկայացվում են նաև համապատասխան ցուցումներ՝ մեկնելու դեպքում։ Նշվում է, որ նախքան մեկնելը մարդիկ պետք է պատվաստված լինեն կորոնավիրուսի դեմ։ Այնուամենայնիվ, նշվում է, որ պատվաստված լինելու դեպքում էլ մարդիկ կարող են վարակվելու կամ վարակը տարածելու վտանգի տակ լինել։

Էմմա Չոբանյան