Հերթական ակցիան՝ կառուցապատման դեմ․ Քիմիայի ինստիտուտի գիտաշխատողները փողոց են փակել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.08.2026 | 14:43
Խոզանի և բուսական մնացորդների այրումը վտանգում է կենսաբազմազանությունը․ ՇՄՆ
26.08.2026 | 14:34
Տամբովի մարզում Wildberries-ի պահեստն ամբողջությամբ ոչնչացվել է ԱԹՍ-ների հարձակումից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 14:25
Մենք դատավորներին չենք զանգում, նրանք գործում են առանց հրահանգների. Սոնա Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 14:17
Առուշ Առուշանյանի գործունեությունը ինչպե՞ս եք գնահատում․ ՔՊ-ականը՝ Գորիսի նախկին փոխքաղաքապետին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 14:12
«Ալ Նասրը» 10 ֆուտբոլիստով կամային հաղթանակ է տարել 0:2-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 14:08
Կրեմլը ձեռնպահ է մնում Հայաստանի ներքաղաքական զարգացումները մեկնաբանելուց․ Պեսկով
26.08.2026 | 14:03
Ես 21 տարեկանում միլիոնատեր չեմ եղել. Լևոն Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 14:00
Սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնության արդյունքների ամփոփում. ՈՒՂԻՂ
26.08.2026 | 13:55
Կահույքի ոլորտում իրացման շրջանառությունն աճել է 26.7%-ով․ ՊԵԿ
26.08.2026 | 13:51
Ճամբարակ-Վահան ճանապարհին զինծառայողների վրաերթի գործով ևս մեկ անձ է ձերբակալվել
26.08.2026 | 13:46
PFA. Պրեմիեր լիգայի անցած մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստն ու խորհրդանշական հավաքականը
26.08.2026 | 13:37
Հայկական Arins Group-ը գնում է Վրաստանում Terabank-ը և Biltmore հյուրանոցը․ վրացական ԶԼՄ-ներ
26.08.2026 | 13:27
ԱՄՆ-ը դադարեցրել է ամբողջ աշխարհում վիզաների համար դիմումների ընդունումը
26.08.2026 | 13:18
Ավելի անխոցելի թեկնածու կարող էիք առաջադրել․ Բաքոյանը՝ Իրինա Յոլյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 13:10
Ինչ խնդիրներ են արձանագրվել 2025 թ․ ամառային և ձմեռային զորակոչերի ընթացքում․ ՀՔԱՎ-ի զեկույցը
Բոլորը

ԳԱԱ Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի աշխատակիցներն այսօր կրկին բողոքի էին դուրս եկել։ Բանն այն է, որ շենքի հարևանությամբ բազմաֆունկցիոնալ համալիր է կառուցվում։ Շինաշխատանքներ են սկսվել այն հատվածում, որտեղ առաջ ջրավազանն էր․ դեռևս 1990-ականներին Երևանի քաղաքապետարանը ջրավազանի տարածքը հանել է ինստիտուտի հաշվեկշռից, և այդ ժամանակվա քաղաքապետ Երվանդ Զախարյանի որոշմամբ՝ փոխանցվել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանին, որից հետո, համայնքի ավագանու որոշմամբ, վաճառվել է 1 միլիոն 200 հազար դրամով։ Գիտաշխատողներն ասում են՝ տարածքում ոչ գիտական նշանակության ցանկացած շինության կառուցում պիտի բացառվի, որովհետև դա վտանգելու է ինստիտուտի ապագան։

«Եթե այստեղ ոչ գիտական ինչ-որ կառույց հայտնվեց, մասնավորապես, ծրագրի մեջ նշվում է բնակելի շենք, ապա մարդիկ էլ սկսելու են բողոքել․ այդ ժամանակ ինստիտո՞ւտն է փակվելու, թե՞ հակառակը»,- նշում է ԳԱԱ «Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն»-ի գիտության գծով փոխտնօրեն Ռոբերտ Հակոբյանը։

Որ տարածքում կարող է շինարարություն սկսվել, ինստիտուտի աշխատակիցները տեղեկացել են դեռ 2007 թվականին․ նշում են՝ տարածքը վերադարձնելու խնդրանքով դիմել են բոլոր պատկան մարմիններին․ մինչև հիմա էլ քաղաքաշինության կոմիտեին ուղղված նամակը, թե ինչպես է օտարվել այս տարածքը, մնացել է անպատասխան։ 2016 թվականի գործարքի վերաբերյալ Դատախազությունում ուսումնասիրությունների արդյունքում հարուցված քրեական գործով պարզվել է, որ անշարժ գույքը 2006-ին օտարվել է օրենքի խախտմամբ՝ կադաստրային արժեքից շուրջ 40, իսկ շուկայական արժեքից՝ 220 անգամ պակաս արժեքով, սակայն քրեական հետապնդում չի իրականացվել, քանի որ վաղեմության ժամկետն անցած է եղել:

Ազատության 26/1 հասցեում գտնվող տարածքը տարիների ընթացքում մի քանի սեփականատեր է փոխել։ Հողի ներկայիս սեփականատերը «Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ընկերությունն է, որը գույքը ձեռք է բերել է 2019 թվականի մայիսին՝ ֆիզիկական անձից։

«Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ընկերությունը Երևանում՝ Ազատության պողոտա 26/1 հասցեում, կառուցելու է էներգախնայող, էկոարդյունավետ և բազմաֆունկցիոնալ համալիր: Կառուցվելու է ժամանակակից, «կանաչ» շենք՝ էկոշինարարության բոլոր ստանդարտներին համապատասխան: Ներդրումային ծրագրի ընդհանուր ֆինանսավորումը մոտ 10 մլրդ դրամ է, որի մեծ մասն ուղղակի օտարերկրյա ներդրում է: Կառուցապատման փուլում վճարվելու է մոտ 2 մլրդ դրամի չափով հարկ և ստեղծվելու է 100-ից ավելի աշխատատեղ: Բնակարանները հասանելի կլինեն նաև երիտասարդ մասնագետներին ու գիտնականներին՝ երկարաժամկետ վճարման շահավետ պայմաններով, իսկ հասարակական տարածքներում ստեղծվելու են բիզնես ինկուբատորներ։

«Կառուցվելու է մոտ 200 մեքենայի համար նախատեսված ստորգետնյա ավտոկայանատեղի: Մեր աշխատանքները չեն արգելափակում որևէ այլ տարածքի ելումուտը, չեն խոչընդոտում որևէ կառույցի, հասարակական նշանակության օբյեկտի, տնտեսվարող սուբյեկտի շենք-շինությունների բնականոն աշխատանքը»,- ասում է «Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ընկերության ԶԼՄ-ների հետ կապի պատասխանատու Նարեկ Մանուկյանը։

Այս պահին տարածքում հորատման աշխատանքներ են իրականացվում․ գիտաշխատողները պնդում են՝ գործադրվող տեխնիկայի առաջացրած աղմուկը խանգարում է աշխատել։ Կառուցապատողն օրենքով իր սեփականությունը հանդիսացող տարածքում արդեն իսկ պահակակետ է տեղադրել, գիտաշխատողներն էլ ասում են՝ շինարարները ելումուտ ունենալու համար նույնիսկ պարիսպն են վնասել։ «Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ընկերությունից, սակայն, հակադարձում են՝ պնդելով, որ դա ևս իրենց սեփականությունն է։

Կառուցապոտղը պնդում է՝ Ազատության 26/1 հասցեում գտնվող տարածքն օրենքով իրենն է, և տնօրինելու է այնպես, ինչպես կցանկանա։ Կենտրոնի գիտաշխատողներն էլ հայտարարում են՝ բողոքի ակցիաները շարունակելու են։ Նրանք այսօր էլ փակել էին ճանապարհը՝ պահանջելով դադարեցնել իրականացվող աշխատանքները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան