Կրակոցներ Փարիզի կայարանում. ոստիկանները վնասազերծել են հանցագործին
Քաղաքականություն
14.02.2022 | 20:40Փարիզի հյուսիսային կայարանում ոստիկանների կողմից տղամարդ է գնդակահարվել․ նա զինված է եղել 30 սանտիմետրանոց դանակով, որով սպառնացել է երկու պարեկների։ Այս մասին հաղորդում է Euronews-ը։
Իրավապահները ծառայողական զենք են կիրառել այն բանից հետո, երբ տղամարդը հրաժարվել է դեն նետել դանակը։
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանինը Թվիթերում գրել է, որ ոստիկանությունը «վերացրել է ցանկացած հնարավոր վտանգ ինչպես իրենց, այնպես էլ ուղևորների համար»։
Այս փուլում Ֆրանսիայի իշխանությունները տեղի ունեցածը չեն կապում ահաբեկչության հետ։ Այնուամենայնիվ, Փարիզի մյուս կայարաններում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները։
Տաթև Ֆռանգյան