ԱՄՆ-ի պատասխանը Ռուսաստանի անվտանգային առաջարկներին չի կարող բավարարել Մոսկվային․ Լավրով

Լուրեր

29.07.2026 | 11:39
Թրամփը հայտարարել է, որ Զելենսկիի հետ հանդիպումը «շատ լավ» է անցել
29.07.2026 | 11:28
ՌԴ-ն Պավել Դուրովին մեղադրում է ահաբեկչությանը նպաստելու մեջ․ նրա նկատմամբ միջազգային հետախուզում կհայտարարվի
29.07.2026 | 11:16
Փրկարարները Սևանա լճում օգնության են հասել հեծանվանավակով ափից հեռացած երկու քաղաքացու
29.07.2026 | 11:05
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Ռյազանում նավթավերամշակման գործարանի և Wildberries-ի պահեստի վրա
29.07.2026 | 10:57
Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը․ տուժածներ չկան
29.07.2026 | 10:44
Պատգամավորի թեկնածու Արա Նախշքարյանը ձերբակալվել է ընտրակաշառքին առնչվող գործի շրջանակներում
29.07.2026 | 10:43
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը կխաղա Ուզբեկստանում
29.07.2026 | 10:35
Անչափահասին հարկադիր աշխատանքի ենթարկելու գործն ուղարկվել է դատախազություն
29.07.2026 | 10:26
ԱՄՆ-ն հայտնել է Սաուդյան Արաբիայի հետ Իրաքում իրանամետ խմբերին հարվածելու մասին
29.07.2026 | 10:16
ԱՄՆ ֆոնդային շուկաները փակվել են խառը դինամիկայով․ Dow Jones-ը գերազանցել է 52 հազար կետը
29.07.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 29-ի դրությամբ
29.07.2026 | 09:45
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
29.07.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
29.07.2026 | 00:56
«Արարատ-Արմենիան» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 23:02
«Կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը»․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման արդյունքների մասին
Բոլորը

Անվտանգության երաշխիքների վերաբերյալ ռուսական առաջարկներին Վաշինգտոնի պատասխանը չի կարող բավարարել Մոսկվային: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը, գրում է ՏԱՍՍ-ը։

«ԱՄՆ-ի պատասխանը բաղկացած է երկու մասից: Առաջին մասը պատասխանում է մեր երեք հիմնական խնդիրներին, որոնք մենք ներկայացրել էինք՝ ՆԱՏՕ-ի չընդլայնումը, մեզ սպառնացող հարվածային զենքերի չտեղակայումը և, ընդհանրապես, զինվորականների վերադարձը, և ռազմատեխնիկական կոնֆիգուրացիան Եվրոպայում մինչև 1997 թվականի դիրքերը վերադարձնելը, երբ ստորագրվեց Ռուսաստան-ՆԱՏՕ հիմնադիր ակտը, որում առաջին անգամ այս ձևաչափով բարձրաձայնվեց անվտանգության անբաժանելիության ապահովման խնդիրը»,- ասել է նա՝ հավելելով․ «Այս հարցերի պատասխանը բացասական է։ Իհարկե, դա մեզ չի կարող բավարարել»։

Ռուսաստանցի պաշտոնյայի խոսքով՝ Ռուսաստանն ուշադիր վերլուծել է անվտանգության երաշխիքների վերաբերյալ Մոսկվայի առաջարկներին ԱՄՆ-ից և ՆԱՏՕ-ից ստացված պատասխանները։

«Հունվարի 25-ին մեզ ուղարկեցին պատասխաններ՝ ԱՄՆ-ի պատասխանը և Հյուսիսատլանտյան դաշինքի պատասխանը, մենք մեր գործընկերների հետ միջգերատեսչական ձևաչափով մանրակրկիտ ուսումնասիրեցինք դրանք։ Միացյալ Նահանգների պատասխանն առաջին հերթին մեզ է հետաքրքրում, քանի որ բոլորը հասկանում են, թե ով է գլխավոր դերակատարումն ունենում արևմտյան ճամբարում այս խնդիրների լուծման գործում»,- ասել է ՌԴ արտգործնախարարը։

Տաթև Ֆռանգյան