Ռազմական սցենարն Ուկրաինայի շուրջ վտանգավոր է մեր ռեգիոնի համար․ Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.09.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 14-ի դրությամբ
14.09.2026 | 09:43
Պապիկյանը կրկին զորամաս է այցելել
14.09.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
Բոլորը

Ուկրաինայի շուրջ զարգացումները մտահոգիչ են Հայաստանի համար։ Ցանկացած միջազգային լարում և բախում նախադեպեր ու խնդիրներ է ստեղծում միջազգային հարաբերություններում, բայց նաև այն կոնտեքստում, որ Ուկրաինայի շուրջ հնարավոր ռազմական զարգացումները բացասական են ազդելու մեր տարածաշրջանի վրա։ Factor TV-ի հետ զրույցում այսպիսի գնահատական է հնչեցնում ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ռուսաստան-Ուկրաինա սահմանին հավանական սրացումների վերաբերյալ։

Ըստ որոշ գնահատականների՝ «սառը պատերազմից» հետո առաջին անգամ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև լարվածության ամենաբարձր աստիճանն է։ Մի քանի տասնյակ երկրներ իրենց քաղաքացիներին կոչ են անում հեռանալ Ուկրաինայից, տարհանում են դիվանագիտական առաքելությունները՝ ահազանգելով, որ ՌԴ-ն կարող է հարձակում գործել Ուկրաինայի վրա։ Ըստ ԱՄՆ պետքարտուղարի՝ կարող է ներխուժում սկսվել ցանկացած պահի, ռուսական կողմը հերքում է հարձակվելու մտադրությունը։

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը մանրամասնեց, թե ինչպես կարող է ուկրաինական ուղղությամբ հնարավոր պատերազմը բացասական հետևանքներ ունենալ ՀՀ-ի վրա՝ անվտանգային առումով․ «Միջազգային հանրության ուշադրությունը հնարավոր է կենտրոնանա Ուկրաինայի վրա, և մեր տարածաշրջանում որոշ ուժեր փորձեն ռազմական ճանապարհով խնդիրներ լուծել։ Այս հարցը մենք, բնականաբար, քննարկել ենք մեր բոլոր գործընկերների հետ՝ ինչպես ՌԴ-ի, այնպես էլ՝ արևմտյան։ Մենք հավաստիացում ենք ստացել մեր գործընկերներից, որ մեր տարածաշրջանը շարունակելու է ուշադրության կենտրոնում մնալ»։

ԱԽ քարտուղարը հույս է հայտնում, որ դիվանագիտական ճանապարհով լուծումներ կգտնվեն Եվրոպայի անվտանգային ճարտարապետության շուրջ։ Վատագույն սցենարի դեպքում Հայաստանը հույս ունի, որ միջազգային գործընկերները կշարունակեն ուշադրության տակ պահել տարածաշրջանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան