Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպանը հայտարարել է, որ Կիևը կարող է հրաժարվել ՆԱՏՕ-ին անդամակցությունից

Լուրեր

29.07.2026 | 10:44
Պատգամավորի թեկնածու Արա Նախշքարյանը ձերբակալվել է ընտրակաշառքին առնչվող գործի շրջանակներում
29.07.2026 | 10:43
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը կխաղա Ուզբեկստանում
29.07.2026 | 10:35
Անչափահասին հարկադիր աշխատանքի ենթարկելու գործն ուղարկվել է դատախազություն
29.07.2026 | 10:26
ԱՄՆ-ն հայտնել է Սաուդյան Արաբիայի հետ Իրաքում իրանամետ խմբերին հարվածելու մասին
29.07.2026 | 10:16
ԱՄՆ ֆոնդային շուկաները փակվել են խառը դինամիկայով․ Dow Jones-ը գերազանցել է 52 հազար կետը
29.07.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 29-ի դրությամբ
29.07.2026 | 09:45
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
29.07.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
29.07.2026 | 00:56
«Արարատ-Արմենիան» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 23:02
«Կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը»․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման արդյունքների մասին
28.07.2026 | 22:38
Հաղթանակի զբոսայգու գլխավոր մուտքի կամարն ու հարակից պատերը գեղարվեստական լուսավորություն կստանան
28.07.2026 | 22:15
Firebird AI ընկերության՝ Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարանն» օրեր անց կգործարկվի. ԲՏԱ նախարար
28.07.2026 | 21:49
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.07.2026 | 21:35
1 տրիլիոն դրամից ավելի ավանդներ, 800 մլրդ դրամ վարկեր․ Ամերիաբանկն ամփոփել է մանրածախ բանկինգի 2026-ի առաջին կիսամյակը
28.07.2026 | 21:23
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է ջոկերի հրամանատարներին և բանակային դիրքերի ավագներին
Բոլորը

Ուկրաինան կարող է հրաժարվել ՆԱՏՕ-ին անդամակցությունից՝ Ռուսաստանի հետ պատերազմից խուսափելու համար։ BBC ռադիոկայանին տված հարցազրույցում այս մասին ասել է Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան Վադիմ Պրիստայկոն, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Հաղորդավարի հարցին՝ արդյո՞ք Ուկրաինան կարող է նման քայլի գնալ հանուն խաղաղության, Պրիստայկոն պատասխանել է, որ Կիևին վաղուց են մղում նման որոշման, այդ թվում՝ «ՆԱՏՕ-ից ձայները»:

«40 միլիոնանոց երկիրն ինքն իրեն հարց է տալիս՝ ինչպե՞ս կարող ենք գոյատևել, եթե նրանք (Ռուսաստանը) հարձակվեն վաղը։ Կկարողանա՞նք լիցքաթափել ստեղծված իրավիճակը՝ մնալով անպաշտպան և ոչ մի դաշինքի մաս, երբ մեր բոլոր ընկերներն ու հարևաններն արդեն կազմակերպության անդամ են»,- հետաքրքրվել է դիվանագետը։
Այնուհետ լրագրողը խնդրել է Ուկրաինայի դեսպանին ուղիղ պատասխանել հարցին, թե հնարավո՞ր է՝ Կիևը հրաժարվի ՆԱՏՕ-ի անդամությունից՝ «պատերազմից խուսափելու համար», ինչին Պրիստայկոն արձագանքել է. «Մենք կկարողանայինք դա անել, հատկապես մեզ դրան մղելու սպառնալիքի ներքո: Մենք ճկուն ենք լավագույն ելքը գտնելու հարցում, եթե ստիպված լինենք որևէ լուրջ զիջման գնալ, դա այն է, ինչ մենք կարող ենք անել»:

Կիևը, սակայն, արդեն հերքել է ուկրաինացի դիվանագետի այս պնդումները։ Ուկրաինայի նախագահի խոսնակ Սերգեյ Նիկիֆորովը հայտարարել է, որ Կիևի համար առաջնահերթություն է մնում ՆԱՏՕ-ին և Եվրամիությանն ինտեգրվելու ուղին։

Տաթև Ֆռանգյան