Շիրակի մարզպետի գլխավորությամբ տեղի է ունեցել քննարկում

Լուրեր

10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
Բոլորը
Նախորդ օրը երեկոյան տեղի ունեցած երկրաշարժի հետևանքների, հետագա անելիքների և աշխատանքների համակարգման նպատակով այսօր Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի գլխավորությամբ տեղի է ունեցել քննարկում, որին մասնակցել են մարզային իշխանության ներկայացուցիչներն ու պատասխանատու կառույցների ղեկավարները. տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից:
«Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության» Հյուսիսային տարածաշրջանային կենտրոնի և ԱԻՆ Փրկարար ծառայության Շիրակի մարզային կառույցի ղեկավարները ներկայացրել են երկրաշարժից հետո արձանագարված հետցնցումների և գրանցված ահազանգերի մասին տեղեկատվություն՝ փաստելով, որ փլուզումների և վնասների մասին ահազանգեր չեն արձանագրվել։ Երկրաշարժը Շիրակի մարզում մեծ ուժգնությամբ զգացվել է Գյումրիում՝ բնակելի շենքերում, ինչպես նաև Աշոցքի տարածաշրջանում:
Ըստ «Գյումրու շտապ բուժօգնության կայան»-ի տնօրենի զեկույցի, զանգերի թիվն աճել է ցնցումներից հետո, որն հիմնականում պայմանավորված է եղել մարդկանց սթրեսային վիճակով և վախով։ 22․25-ից մինչև ժամը մեկն արձանագրվել է 28 կանչ։
Շիրակի մարզպետը հորդորել է պատասխանատուներին լինել աչալուրջ և տեղեկատվության փոխանակման առումով՝ առավել օպերատիվ։