Ամերիկացի զինծառայողները չեն պատերազմելու Ուկրաինայում. Պենտագոն

Լուրեր

10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ամերիկացի զինծառայողները չեն պատերազմելու Ուկրաինայում Ռուսաստանի ներխուժման դեպքում։ ТАСС-ի փոխանցմամբ՝ այս մասին MSNBC հեռուստաալիքի եթերում հայտարարել է Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քիրբին։

«ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը պարզ հասկացրել է, որ ամերիկացի զինծառայողները չեն պատերազմելու Ուկրաինայում»,- ընդգծել է նա:

Քիրբիի խոսքով՝ ԱՄՆ-ի զորքերի կիրառումը նույնիսկ ԱՄՆ-ի քաղաքացիներին երկրից տարհանելու համար «կբարձրացներ սխալ հաշվարկի ռիսկը և կավելացներ ռուսական և ամերիկյան զինված ուժերի բախման հավանականությունը», ինչը, Պենտագոնի մամուլի քարտուղարի կարծիքով, իրադրությունը «նոր մակարդակի կհասցներ»:

Քիրբին ընդգծել է, որ Ուկրաինայում ԱՄՆ-ի քաղաքացիներն ունեն առանց զինվորականների օգնության երկիրն ինքնուրույն լքելու հնարավորություն:

«Պետք է ոչ մի անհրաժեշտություն չլինի, որ զինվորականներն իրականացնեն ամերիկացիների տարհանումն Ուկրաինայից»:

Նա նշել է, որ Ուկրաինայի շուրջ հակամարտությունը դեռ կարող է կանխվել, սակայն քիչ ժամանակ կա։

«Մենք ընդունում ենք, որ ավելի ու ավելի քիչ ժամանակ է մնում, և դա մտահոգվելու առիթ է տալիս մեզ։ Սակայն մենք արդեն ասել ենք և մինչև հիմա հավատում ենք, որ դիվանագիտական ճանապարհի ժամանակը և տարածքը դեռևս մնում է։ Մենք դեռ կարծում ենք, որ կա ճանապարհ դեպի լարվածության թուլացում, ելք գտնել, որպեսզի կանխենք պատերազմն Ուկրաինայում»,- ասել է նա Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Քիրբին Մոսկվայում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջիկա բանակցությունների լույսի ներքո նաև նշել է Եվրոպայում ԱՄՆ դաշնակիցների ջանքերն Ուկրաինայի շուրջ իրադրության դիվանագիտական հանգուցալուծման ուղղությամբ: