Շտայնմայերին վերընտրել են Գերմանիայի նախագահ

Լուրեր

16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
16.09.2026 | 20:06
Աշխատակիցներին սպառնում են աշխատանքից ազատել քաղաքական հայացքների պատճառով. «Անկախ դիտորդ»-ը ահազանգում է
16.09.2026 | 19:50
Նիժնի Տապըռի գեղ եք ուզում, որ ոնց ուզեք՝ ձեր «Մայբախ»-ները քշեք. Փաշինյան
16.09.2026 | 19:37
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Սպարտա Պրահայի» դեմ խաղում
16.09.2026 | 19:36
Ինչի է` Դուք, Ղարաբաղից լինելով, Երևանում բնակարան ունեք, 100 հազարը չունեն. Փաշինյանը` Հովսեփյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:25
Կախած վիճակում կոշիկդ հանելու եմ. Փաշինյանը` Լևոն Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:14
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները մեկնարկեցին հաղթանակով
16.09.2026 | 19:06
Եթե Քոչարյանի ունեցվածքը օրինական է, թող հեղափոխություն անեն. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:02
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 18:55
Հայտնի է՝ ով է Սիմոնյանի նշած քրեական հեղինակությունը, որը, ըստ նրա, Հայկ Սարգսյանի ընտանիքի ընկերն է
16.09.2026 | 18:46
ՀՀ-ն է որոշումներ կայացնելու TRIPP մուտք ու ելքի պահին. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:34
Հայաստանի Մ-17 հավաքականը պարտվել է Լիբանանին
16.09.2026 | 18:29
Ուկրաինայի ԶՈՒ-ն հայտարարել է Ղրիմի օդանավակայանում ռուսական Սու-24 ռմբակոծիչի հարվածելու մասին
16.09.2026 | 18:27
Պուտինի մոտ ռազմաբազան հանելու հարց չեմ բարձրացրել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գերմանիայի Դաշնային ժողովն այսօր՝ փետրվարի 13-ին, Սոցիալ-դեմոկրատ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերին երկրորդ հնգամյա ժամկետով վերընտրել է երկրի նախագահի պաշտոնում: Այդ մասին հայտարարել է Բունդեսթագի խոսնակ Բերբել Բասը, որը նախագահում էր Դաշնային ժողովում:

Գերմանիայի Դաշնային ժողովը Գերմանիայի հատուկ սահմանադրական մարմինն է, որը գումարվում է նախագահի ընտրության համար։ Այն բաղկացած է Բունդեսթագի պատգամավորներից և Գերմանիայի տարածաշրջանների ներկայացուցիչներից, որոնց նշանակում են տարածաշրջանային խորհրդարանները։ Այս անգամ Դաշնային ժողովը բաղկացած էր 1472 մարդուց, տարածաշրջանների նշանակված ներկայացուցիչների թվում էին հայտնի դեմքեր, ինչպիսիք են նախկին կանցլեր Անգելա Մերկելը, կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ մշակող ընկերության համահիմնադիր Օզլեմ Տյուրեչին, վիրուսաբան-հայտնի փորձագետ Քրիստիան Դրոստենը, ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչ Հանս Ֆլիկը, տիեզերագնաց Ալեքսանդր Գերստը:

Շտայնմայերը Գերմանիայի նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2017 թվականի մարտի 19-ից։