Ինչպես են աֆղանստանցիները հաղթահարում թալիբների կառավարման առաջին ձմեռը. VOA-ի անդրադարձը

Լուրեր

16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
16.09.2026 | 20:06
Աշխատակիցներին սպառնում են աշխատանքից ազատել քաղաքական հայացքների պատճառով. «Անկախ դիտորդ»-ը ահազանգում է
16.09.2026 | 19:50
Նիժնի Տապըռի գեղ եք ուզում, որ ոնց ուզեք՝ ձեր «Մայբախ»-ները քշեք. Փաշինյան
16.09.2026 | 19:37
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Սպարտա Պրահայի» դեմ խաղում
16.09.2026 | 19:36
Ինչի է` Դուք, Ղարաբաղից լինելով, Երևանում բնակարան ունեք, 100 հազարը չունեն. Փաշինյանը` Հովսեփյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:25
Կախած վիճակում կոշիկդ հանելու եմ. Փաշինյանը` Լևոն Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:14
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները մեկնարկեցին հաղթանակով
16.09.2026 | 19:06
Եթե Քոչարյանի ունեցվածքը օրինական է, թող հեղափոխություն անեն. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:02
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 18:55
Հայտնի է՝ ով է Սիմոնյանի նշած քրեական հեղինակությունը, որը, ըստ նրա, Հայկ Սարգսյանի ընտանիքի ընկերն է
16.09.2026 | 18:46
ՀՀ-ն է որոշումներ կայացնելու TRIPP մուտք ու ելքի պահին. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:34
Հայաստանի Մ-17 հավաքականը պարտվել է Լիբանանին
16.09.2026 | 18:29
Ուկրաինայի ԶՈՒ-ն հայտարարել է Ղրիմի օդանավակայանում ռուսական Սու-24 ռմբակոծիչի հարվածելու մասին
Բոլորը

Աֆղանստանցիները դժվարությամբ փորձում են հաղթահարել անցած քսան տարիների ընթացքում թալիբների կառավարման առաջին ձմեռը, գրում է «Ամերիկայի ձայն»-ը:

Համաշխարհային պարենի ծրագրի համաձայն՝ աֆղանստանցիների միայն 2%-ն այս ձմռան ընթացքում ունի բավարար սնունդ: Եվ ՄԱԿ-ը կոչ է անում 4,4 միլիարդ դոլարի օգնություն տրամադրել՝ կանխելու սպասվող հումանիտար ճգնաժամը: Հասարակական կազմակերպություններն ասում են, որ ճգնաժամի պատճառը պարզ է:

Միջազգային փրկարար կոմիտեի գործադիր տնօրեն Դեյվիդ Միլիբենդի խոսքերով, «Աֆղանստանը քաղցած երկիր է, եւ սովի այս ճգնաժամի պատճառներից մեկը միջազգային տնտեսական քաղաքականությունն է, ինչի արդյունքում դադարեցրել են ֆինանսական հոսքերը ոչ միայն դեպի պետական, այլև դեպի մասնավոր հատված», – ասում է նա։

Վաշինգտոնը սառեցրել է 9,4 միլիարդ դոլար արժութային պահուստները՝ ամերիկացի օրենսդիրներին թողնելով Աֆղանստանի ժողովրդին օգնելու միայն մի քանի տարբերակ, այնպես, որպեսզի դրանից չօգտվի Թալիբանի կառավարությունը:

Ինչպես սենատոր Քրիս Մերֆին է ասում, «Աֆղանստանում միլիարդներ ներդնելու հանգամանքը բարոյական վտանգ է պարունակում հիմա: Մենք կարող ենք փորձեր կատարել օգնությունը թալիբներից հեռու պահելու համար, սակայն գիտենք, որ լիովին շրջանցելն անհնար է լինելու եւ Թալիբանը դրանից կօգտվի իր դիրքերն ամրապնդելու համար»:

Աֆղանստանցիները դժվարությամբ փորձում են հաղթահարել անցած քսան տարիների ընթացքում թալիբների կառավարման առաջին ձմեռը: Համաշխարհային պարենի ծրագրի համաձայն՝ աֆղանստանցիների միայն 2%-ն այս ձմռան ընթացքում ունի բավարար սնունդ: Եվ ՄԱԿ-ը կոչ է անում 4,4 միլիարդ դոլարի օգնություն տրամադրել՝ կանխելու սպասվող հումանիտար ճգնաժամը: Հասարակական կազմակերպություններն ասում են, որ ճգնաժամի պատճառը պարզ է:

Միջազգային փրկարար կոմիտեի գործադիր տնօրեն Դեյվիդ Միլիբենդի խոսքերով, «Աֆղանստանը քաղցած երկիր է, եւ սովի այս ճգնաժամի պատճառներից մեկը միջազգային տնտեսական քաղաքականությունն է, ինչի արդյունքում դադարեցրել են ֆինանսական հոսքերը ոչ միայն դեպի պետական, այլև դեպի մասնավոր հատված», ասում է նա։

Վաշինգտոնը սառեցրել է 9,4 միլիարդ դոլար արժութային պահուստները՝ ամերիկացի օրենսդիրներին թողնելով Աֆղանստանի ժողովրդին օգնելու միայն մի քանի տարբերակ, այնպես, որպեսզի դրանից չօգտվի Թալիբանի կառավարությունը:

Ինչպես սենատոր Քրիս Մերֆին է ասում, «Աֆղանստանում միլիարդներ ներդնելու հանգամանքը բարոյական վտանգ է պարունակում հիմա: Մենք կարող ենք փորձեր կատարել օգնությունը թալիբներից հեռու պահելու համար, սակայն գիտենք, որ լիովին շրջանցելն անհնար է լինելու եւ Թալիբանը դրանից կօգտվի իր դիրքերն ամրապնդելու համար’’:

Օգնության հարցերով փորձագետները օրենսդիրներին տեղեկացրել են, որ մասնավոր հատվածի ակտիվների ապասառեցումը և Աֆղանստանի Վերակառուցման Հիմնադրամում գումարների ազատումը կարող է որոշակիորեն օգնել այս երկրի բնակիչներին: «Սակայն ցավոք, այս քայլերից շատերը պահանջում են համագործակցություն թալիբների հետ»,- ասում է Միջազգային ճգնաժամային խմբի ներկայացուցիչ Գրեյմ Սմիթը:

«Թալիբանի և արևմտյան պաշտոնյաների միջև ամիսներ շարունակվող բանակցությունները մեծ առաջընթացի չեն հանգեցրել, և փակուղին մասամբ թալիբների մեղքն է: Նրանք դիմադրում են ողջամիտ պահանջներին»,-ասում է Սմիթը:

Սակայն Աֆղանստանի ժողովուրդը հուսով է, որ թալիբների հետ բանակցությունները դրական ազդեցություն կունենան տնտեսության վրա: Նրանք հույս ունեն, որ թալիբները կհամաձայնվեն մի օր միասնական կառավարություն ստեղծել, ընդգրկելով բոլոր էթնիկ խմբերին, ունենալ իսկական աֆղանական կառավարություն, ասում են նրանք:

«Ես ցանկանում եմ, որ Իսլամական Էմիրություններն օգտագործի արտաքին օգնությունը գործարաններ կառուցելու համար, որպեսզի մարդիկ կարողանան իրենց ապրուստը վաստակել սեփական աշխատանքով»,-ասում է բնակիչներից Քարի Հուսեյնը:

Հիշեցնենք, որ Բայդենի վարչակազմն անցյալ ամիս խոստացել էր հավելյալ 308 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն տրամադրել ճգնաժամը հաղթահարելու համար։