Բլինքենն ու Լավրովը քննարկել են Ուկրաինայում դիվանագիտական կարգավորման հնարավորությունները

Լուրեր

29.07.2026 | 15:19
Ռուսական կողմն 80 անօդաչուներով հարձակվել է Ուկրաինայի վրա․ Խերսոնում զոհ կա
29.07.2026 | 15:10
Խուդաթյանը՝ ռուսական գազն իրանականով փոխարինելու մասին // ՀԷՑ-ը հանրային գերակա շահ կճանաչվի․ ԼՈՒՐԵՐ
29.07.2026 | 14:59
Հանկարծամահություն չէր․ Աջափնյակում մահացած տղամարդու դեպքով սպանության վարույթ է նախաձեռնվել
29.07.2026 | 14:51
Իրանը դիտարկել է Ուկրաինայում նավահանգստի հարվածելու տարբերակը՝ ի պատասխան Կասպից ծովում իրանական նավի վրա հարձակման․ NYT
29.07.2026 | 14:41
Դանիել Իոաննիսյանը Ավետ Կոնջորյանի դեմ հաղորդում է ներկայացրել Դատախազություն
29.07.2026 | 14:27
Զելենսկին հայտնել է Ռյազանի և Պերմի նավթավերամշակման գործարաններին հարվածների մասին
29.07.2026 | 14:18
Հայտնի է՝ որքան գումար է առաջարկել «Ռեալը» Ռոդրիի տրանսֆերի համար
29.07.2026 | 14:07
Հորդանանն իրանական 5 հրթիռ է որսացել, մինչ Թեհրանը հայտնել է ԱՄՆ բազային հարվածելու մասին
29.07.2026 | 14:06
Մարտունիում բացվել է ավագ սերնդի ժամանցի և զբաղվածության «Գտնված երազ» ակումբը
29.07.2026 | 13:58
Վարդավառի ջրոցին «ագրեսիա» էր որակել. ռուս բլոգերի նկատմամբ վարույթ է նախաձեռնվել
29.07.2026 | 13:50
Wildberries-ը սկսել է պահեստային տարածքներ փնտրել Ղազախստանում՝ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածների ֆոնին
29.07.2026 | 13:42
Խաբիբ Նուրմագոմեդովը և Քոնոր Մաքգրեգորը հրավիրվել են Ռոնալդուի հարսանիքին
29.07.2026 | 13:34
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
29.07.2026 | 13:27
Միջադեպի մասին մամուլից եմ տեղեկացել. Ղալումյանը՝ Կոնջորյանի եղբոր ծեծի դեպքի մասին
29.07.2026 | 13:19
Մարկ Կուկուրելյան ԱԱ-2026-ին նվիրված դաջվածք է արել. ԼՈՒՍԱՆԿԱՐ
Բոլորը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկել է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը դիվանագիտական ճանապարհով լուծելու հնարավորությունները։ ТАСС-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի՝ շաբաթ օրը տարածած գրավոր հայտարարության մեջ։

«Պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցում քննարկել է ընդհանուր սուր անհանգստությունը, որ Ռուսաստանը կարող է քննարկել Ուկրաինայի դեմ հետագա ագրեսիայի հնարավորությունը առաջիկա օրերին», – ասված է Փրայսի հայտարարության մեջ: Ինչպես նշվում է փաստաթղթում, Բլինքենը «հասկացնել է տվել, որ մնում են ճգնաժամի լուծման դիվանագիտական ուղիները, սակայն դա Մոսկվայից կպահանջի ապաէսկալացիա և մասնակցություն երկխոսությանը»:

«Նա ընդգծել է, որ Մոսկվան վճռական, մասշտաբային և միասնական տրանսատլանտյան պատասխան կստանա Ուկրաինայի դեմ ագրեսիայի դեպքում»,- հայտարարել է Փրայսը:

Ինչպես փոխանցում է ՌԴ ԱԳՆ-ը, Լավրովն ընդգծել է, որ Ուկրաինայի դեմ «ռուսական ագրեսիայի» մասին ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ծավալած քարոզչական արշավը սադրիչ նպատակներ է հետապնդում՝ Կիևում իշխանություններին խրախուսելով մինսկյան համաձայնագրերի սաբոտաժի և «Դոնբասի խնդրի» ուժային լուծման կործանարար փորձերի: