«Հայաստանն ապագա չունի՝ հակաժողովրդավարական ռեժիմներով երկրների որևէ միավորման մեջ լինելով»․ հայկական ՀԿ-ները՝ Լուկաշենկոյի հայտարարության մասին

Լուրեր

17.12.2025 | 23:03
Պուտինը հայտարարել է «պատմական հողերը» ռազմական ճանապարհով գրավելու իր մտադրության մասին
17.12.2025 | 22:56
ՀՀ ՊՆ-ն և Մեծ Բրիտանիայի դեսպանությունը Երևանում անցկացրել են «Ռիսկ, բարեփոխում և դիմակայունություն» համաժողովը
17.12.2025 | 22:50
Ամանորյա գնումները՝ մեկ վայրում հատուկ զեղչերով․ բացվել է Big Christmas Market with Coca-Cola-ն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 22:43
Ռուսաստանի դեսպանին կանչել են Տաջիկստանի ԱԳՆ
17.12.2025 | 22:29
Երևանում և 9 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.12.2025 | 22:17
Ադրբեջանի Մեջլիսի ղեկավարը ՀՀ-ԵՄ փաստաթղթից է դժգոհել ԵՄ դեսպանին
17.12.2025 | 22:03
Երևանում Opel մակնիշի ավտոմեքենա է այրվել
17.12.2025 | 21:49
Լավրովն ու Արաղչին քննարկել են Հյուսիս-Հարավի համար ռազմավարական Ռեշտ-Աստարա երկաթուղու շինարարությունը
17.12.2025 | 21:35
Բարի գալուստ ID տաղավար․ Big Christmas Market
17.12.2025 | 21:22
Արագածոտնի թեմը վաղվա պատարագը տեղափոխում է Մայր Աթոռ. այն կկայանա նույն ժամին, ինչ 10 եպիսկոպոսների հայտարարած հավաքն է
17.12.2025 | 21:10
ՌԴ-ի ներգրավումը Թրամփի ուղուն՝ գեոպոլիտիկ բախման կբերի․ փորձում է խոչընդոտել նախագծի իրականացմանը․ Արմեն Պետրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 20:56
ՔՊ-ում կռիվ է ընկել․ ինտրիգներ՝ ընտրական ցուցակի ձևավորման շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 20:49
Մանվել Գրիգորյանի սանիկը՝ Շիրակի մարզպե՞տ․ Դավիթ Առուշանյանի պաշտոնանկության մասին տեղեկություններ են շրջանառվում
17.12.2025 | 20:36
Աստղիկ Գրիգորյանը նշանակվել է առողջապահության նախարարի տեղակալ
17.12.2025 | 20:23
Նազիկ Ավդալյան․ Քաղաքականությամբ զբաղվելու նպատակ չունեմ
Բոլորը

ՀՀ մի շարք լրագրողական և հասարակական կազմակերպություններ հանդես են եկել 2022 թվականի փետրվարի 7-ին «Սոլովյով Live» հաղորդման եթերում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հնչեցրած արտահայտությունների վերաբերյալ հայտարարությամբ։

Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է. «Դե, Հայաստանը գնալու տեղ չունի: Կարծում եք նրանք ինչ-որ մեկին պե՞տք են: Նրանք դա տեսան: Նիկոլ Վովաևիչը դա տեսավ: Ադրբեջանը ինչ-որ կերպ դուրս է գալիս այդ խմբից, քանի որ մենք էլ ենք շատ սխալներ գործել: Առանձին թեմա է: Այնտեղ Թուրքիան, իհարկե շատ լուրջ աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին: Թուրքիայով են անցնում գազը, նավթը: Իսկ Թուրքմենստանը, Ուզբեկստանը և Տաջիկստանը, կարծում եմ, անհրաժեշտությունից, (առաջին հերթին՝ տնտեսական), դրդված, նույնպես կմիանան»:

Ակնհայտորեն, Լուկաշենկոյի այդ հայտարարությունը համահունչ է Հայաստանի ինքնիշխանության թշնամիների, հայաստանյան որոշ քաղաքական ուժերի և գործիչների՝ պարբերաբար հնչող հայտարարություններին, որով անթաքույց պնդումներ են արվում ռուսական կամ խորհրդային կայսրության և դրա երբեմնի գաղութների վերականգնման քարոզի համատեքստում:
Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, Լուկաշենկոյի տվյալ հայտարարությունը գնահատում ենք որպես Հայաստանի ինքնիշխանության դեմ տարվող բացահայտ արշավի բաղադրիչ:

Համարելով, որ Հայաստանի Հանրապետությունը ոչ մի ապագա չունի հակաժողովրդավարական ռեժիմներով երկրների որևէ միավորման մեջ լինելով՝ պահանջում ենք ՀՀ իշխանություններից այժմ և այսուհետ՝ աներկբա, միանշանակ, կոշտ, հրապարակային և դիվանագիտական եղանակներով հակահարված տալ Հայաստանի Հանրապետության անկախությանը և ինքնիշխանությանը սպառնացող ինչպե՛ս բանավոր ու գրավոր հայտարարություններին, այնպե՛ս էլ՝ բոլոր գործողություններին:
Հայաստանի Հանրապետության իշխանությունները կրում են առաջնահերթ պարտավորություն՝ ներդնելու անհրաժեշտ և բավարար ջանքեր, որպեսզի Հայաստանում կամ արտերկրում որևէ քաղաքական կամ պետական գործիչ չհամարձակվի մեր երկրի և ժողովրդի նկատմամբ թույլ տալ նմանօրինակ ոտնձգություններ:

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
Հանրային լրագրության ակումբ
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն
Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան
«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ
Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ
«Խաղաղության երկխոսություն» ՀԿ
Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ
«Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն» ՀԿ
«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ
«Կանանց իրավունքների տուն» ՀԿ
«Փինք» իրավապաշտպան ՀԿ
Իրազեկ քաղաքացիների միավորում
Մեդիա նախաձեռնությունների կենտրոն
«Ազատ քաղաքացի» ՀԿ
Մարտունու կանանց համայնքային խորհուրդ ՀԿ»