Սամվել Բաբայանի մեղադրանքը մեղմացվել է. «Իգլայի» աղմկոտ գործով նախաքննությունն ավարտվել է. armtimes.com

Լուրեր

15.10.2026 | 16:19
Ռումինիայի ափերի մոտ լցանավի վրա բռնկված հրդեհից հետո 8 նավաստի անհետ կորել է
15.10.2026 | 16:07
ՀՀ-ն ցուցաբերել է արտակարգ դիվանագիտական կարողություն՝ միավորելով տարբեր կարծիքներ․ ՄԱԿ գլխավոր քարտուղար
15.10.2026 | 15:59
Հայտնի է՝ երբ կմեկնարկի ձմեռային զորակոչը
15.10.2026 | 15:50
Ուկրաինայի ՊՆ-ն հայտնել է Starlink համակարգերի աշխատանքի լիովին վերականգնման մասին
15.10.2026 | 15:41
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը նոր հեռանկարներ է ստեղծում Արևելքի և Արևմուտքի միջև կապերի զարգացման համար․Տոկաև
15.10.2026 | 15:30
Սամվել Թադևոսյանը՝ «Golden Globes»-ի Beacon Award մրցանակակիր
15.10.2026 | 15:19
Մասուդ Փեզեշքիանը կժամանի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին
15.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ COP-ին Ադրբեջանի մասնակցության մասին//Սիսիայում հայրը սեռական բռնության է ենթարկել դստերը․ ԼՈՒՐԵՐ
15.10.2026 | 15:07
Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
15.10.2026 | 15:04
Իսրայելի նախագահը Թուրքիայի օդային տարածքի արգելքը շրջանցելու համար Բաքու է մեկնել AZAL-ի չվերթով՝ անցնելով նաև ՀՀ տարածքով
15.10.2026 | 14:55
Սամվել Կարապետյանը դատի է տվել Արկադի Վարդանյանին․ պահանջում է ներողություն խնդրել և 1 մլն դրամ փոխհատուցում վճարել
15.10.2026 | 14:47
Պակիստանում դպրոցի տանիքի փլուզման հետևանքով առնվազն 28 մարդ է զոհվել, այդ թվում՝ աշակերտներ
15.10.2026 | 14:39
Այո, դեմարշ է. Փաշինյանը` Բելառուս չմեկնելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 14:30
«ՀՀ վարչապետը հայտարարել էր՝ «Ղարաբաղը Հայաստան է, և վերջ», նախկին նախագահները չեն ստացել արժանի պատիժը»․ Ալիևի հերթական հակահայկական հայտարարությունները
15.10.2026 | 14:22
Երեք ամսից ՌԴ-ն կասի` երկաթուղում ներդրում անո՞ւմ է, թե՞ ոչ. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հունիսի 16-ին «Իգլայի» աղմկոտ գործով նախաքննության ավարտ է հայտարարվել. փոխանցում է armtimes.com-ը:

Այս գործով անցնում է ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, նրա մարտական ընկերը՝ Սանասար Գաբրիելյանը և ևս մեկ անձ:

Մինչ նախաքննության ավարտ հայտարարելը Սամվել Բաբայանի և մյուսների մեղադրանքը մեղմացվել է: Նրանց մեղադրանքից հանվել է 235.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը (ռազմամթերքի մաքսանենգություն): Այսպիսով՝ նրանք մեղադրվում են միայն ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 2-րդ մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք ձեռք բերելը, կրելը կամ փոխադրելը, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ): 

Այս տեղեկությունը մեր զրույցում հաստատեցին, թե՛ Սանասար Գաբրիելյանի, թե՛ Սամվել Բաբայանի պաշտպանները: Վերջիններիս դեռ քրեական գործի նյութերը չի տրամադրվել: Գործի նյութերին ծանոթանալու համար պաշտպանական կողմը 10 օր ժամանակ է խնդրել:

Այս մեղադրանքով նրանց սպառնում է առավելագույնը 6 տարվա ազատազրկում:

Հիշեցնենք, որ Սամվել Բաբայանը ձերբակալվել էր մարտի 20-ին, ապա մի քանի օր անց կալանավորվել:

Այս գործի շրջանակներում վրաց իրավապահները Թբիլիսիում ձերբակալել էին նաեւ ոմն Ռոբերտ Ա.-ի: Նույն ժամանակում գլխավոր դատախազությունը դիմել էր վրաց գործընկերներին ՀՀ քաղաքացուն Հայաստանին հանձնելու պահանջով. մինչ այսօր, սակայն նրան կողմից որևէ պատասխան չի տրվել: Այսպիսով՝ անհայտ է մնում Թբիլիսիում ձերբակալված ՀՀ քաղաքացու ճակատագիրը: