Եվրամիության կոշտ զեկույցը Թուրքիայի մասին

Լուրեր

10.08.2026 | 19:54
Կոլումբիայում 7.4 մագնիտուդով հզոր երկրաշարժ է տեղի ունեցել․ զոհերի թիվը հասել է 20-ի
10.08.2026 | 19:40
Ռուանդայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին
10.08.2026 | 19:24
20 հազարից ավելի խախտում՝ մեկ շաբաթում․ պարեկային ծառայության արդյունքները
10.08.2026 | 19:12
Բրիտանական Թագավորական նավատորմի անօդաչուները տվյալներ են փոխանցել Պեկինին․ պատճառը տեսախցիկների չինական բաղադրիչներն են․ The Telegraph
10.08.2026 | 19:00
Վարժական հավաքներին մասնակցած արտերկրում աշխատողների կորցրած եկամուտը չի փոխհատուցվում 
10.08.2026 | 18:43
Մինչև 2 մլն դրամ աջակցություն․ ինչ նպաստներ կարող են ստանալ երեխա ունեցող ընտանիքները
10.08.2026 | 18:29
Ուկրաինայի դատարանը փոխել է Զելենսկիի գրասենյակի նախկին ղեկավարի խափանման միջոցը․ նրան թույլատրվել է այցելել մի քանի մարզեր
10.08.2026 | 18:20
«Ոսկե գնդակի» ֆավորիտների ցանկը՝ ըստ Sports Illustrated-ի
10.08.2026 | 18:11
Պռոշյան բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.08.2026 | 18:03
Ձերբակալվել է Քասախի նախկին ղեկավարը // Վթար Սյունիքում՝ վրացական բեռնատարի մասնակցությամբ․ ԼՈՒՐԵՐ
10.08.2026 | 17:55
«Բարսելոնայի» նախկին ավագը տեղափոխվեց MLS
10.08.2026 | 17:49
Թուրքիայի հայոց պատրիարքությունը զորակցություն է հայտնել Գարեգին Բ-ին և եպիսկոպոսներին
10.08.2026 | 17:40
Մոլդովայի ԱԳՆ-ն հետ է կանչում Մոսկվայում դեսպանին՝ երկրի տարածքում ռուսական ԱԹՍ-ի անկումից հետո
10.08.2026 | 17:32
Կյանքից հեռացել է NBA-ի 5-ակի չեմպիոնը
10.08.2026 | 17:24
Բանավեճ Էդգար Ղազարյանի ու Վիլեն Գաբրիելյանի միջև. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրամիությունը հրապարակել է Թուրքիայի զարգացման զեկույցը, որտեղ նշվում, է, թե որ ոլորտներում ինչ հաջողություններ կամ անհաջողություններ ունի երկիրը. փոխանցում է ermenihaber-ը:

Զեկույցում խոսվել է ինչպես Թուրքիայի ներքին, այնպես էլ արտաքին  խնդիրների մասին։

Ներքին խնդիրներից նշվել է, որ Թուրքիայում դեռևս պահպանվում է արտակարգ դրությունը և դրա ընթացքում հազարավոր մարդիկ են ձերբակալվում։ Արտակարգ դրության հայտարարումից մինչ օրս Թուրքիայում ձերբակալվել է 150․000 մարդ, որից 78000-ը կալանավորվել են։ Այդ ընթացքում 110․000  պետաշխատող էլ հեռացվել է աշխատանքից։

Զեկույցում խոսվել է Թուրքիայի և Եվրամիության անդամ երկրների հարաբերություններից։ Ընդգծվել է, որ դրանք գնալով վատանում են։ Անընդունելի է համարվել թուրք գործիչների ագրեսիվ հայտարարությունները ԵՄ-ի երկրների հասցեին։

Խոսվել է նաև Թուրքիայի տարբեր շրջաններում ծավալվող  քուրդ զինյալների դեմ գործողությունների մասին։

«Նույնիսկ, եթե իշխանությունը ահաբեկչության դեմ պայքարելու իրավունք ունի,  այնուամենայնիվ, դրա հետ մեկտեղ պետք է հարգանք ցուցաբերվի օրենքի գերակայության, մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների նկատմամբ»։

Թուրքական որոշ լրատվամիջոցներ գրում են, որ սա պատմության ընթացքում ամենակոշտ զեկույցներից մեկն է Թուրքիայի վերաբերյալ։